Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը Պանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվի Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ Այս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ «Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարարՎրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջԱլիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասինԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էՇիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիրՀայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումԻմ աշխատանքն այլ բնույթի էր՝ որպեսզի բոլորը ֆուտբոլը նույն կերպ ընկալեին. Ժոզե ՄոուրինյուՈւիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համարԲաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվելԹրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռովՄեկնարկել է Արծվաբերդ-Չինարի ճանապարհի միջին նորոգումըԱրհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել էԱյո՛, համաձայն եմ։ Այս և իմ բոլոր կյանքերում. Կրիշտիանու ՌոնալդուՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումԵրևանի չորս մանկապարտեզներ իրենց դռներն են բացել երեխաների առջևԵրևանցի 4 դպրոցական կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու «STEAM» միջազգային ճամբարինՓրկարարները Հոռոմայրի վանքի մոտակայքում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԵրեխաների նկատմամբ բռնություն, հետևանքներ, կանխարգելման մեխանիզմներ․ մեկնաբանում է մասնագետըՊարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրելՏարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայիցTRIPP-ի իրականացումն արդեն սկսվել է. ԱլիևՍոցցանցերի նոր աստղ` կոներով խաղացող բևեռային արջուկըԹբիլիսիի «ստորգետնյա Հռոմը»․ Ազարյանցի պատմական տունը սկսում է բացել իր գաղտնիքներըՏեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետների հեռախոսազրույցըՀունգարիան նոր նախագահ ունիԵրևանում կանխվել են ապօրինի հորատման աշխատանքներըԲնակարաններ՝ նորընծա սպաներինՌուսաստանն ազատ է արձակել ամերիկացի Ռոբերտ ԳիլմանինՎահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետԼիբանանը վերացրել է մահապատիժըՍպասվում է կարճատև անձրև և ուժեղ քամիԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը․ ԹրամփՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 12.08.2026Վանաձորի թատրոնը կհիմնանորոգվիԿոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ըԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը
Գիտություն

Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարությունը կարևորել է երիտասարդների կրթության, զարգացման, ստեղծարարության և քաղաքացիական մասնակցության դերը՝ ընդգծելով, որ պետության ռազմավարական առաջնահերթություններից է յուրաքանչյուր երիտասարդի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

«Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

Այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», մեզ հիշեցնում է, որ անկախ այն հանգամանքից՝ երիտասարդները որ համայնքում կամ բնակավայրում են ապրում, սովորում, աշխատում, ստեղծագործում կամ նոր են սկսում իրենց կյանքի ուղին, նրանց միավորում են նույն արժեքներն ու ձգտումները՝ կրթվել, զարգանալ, ստեղծել, մասնակցել և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ու աշխարհի ապագայի կերտման գործում։
 
Այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ պետության ամենամեծ հարստությունը մարդն է։ ՀՀ կառավարության զարգացման տեսլականում մարդկային կապիտալը դիտարկվում է որպես մեր երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը, իսկ կրթված, նախաձեռնող, ստեղծարար և պատասխանատու քաղաքացին՝ Հայաստանի զարգացման և մրցունակության հիմքը։ Այդ մարդկային կապիտալի ձևավորման առանցքում դուք եք՝ մեր երիտասարդները, որոնց գիտելիքը, արժեքները, մասնագիտական կարողությունները, ստեղծագործ միտքն ու ակտիվ քաղաքացիական մասնակցությունն են ձևավորում Հայաստանը։
 
Վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են երիտասարդական ոլորտի կարևորագույն բարեփոխումներ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունմամբ ձևավորվել է ոլորտի նոր իրավական հիմքը, որն ամրագրում է երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին, երիտասարդական աշխատանքի զարգացումը, միջոլորտային համագործակցությունը և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր երիտասարդ լինի ոչ միայն պետական քաղաքականության շահառու, այլև դրա համահեղինակն ու գործընկերը։
 
Այս ճանապարհին կարևոր ձեռքբերումներից է 2018–2026 թվականների ընթացքում իրականացվող երիտասարդական միջավայրերի (կենտրոն ու տարածք) ստեղծման պետական միջոցառումը, որի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հասարակական կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերը՝ ձևավորելու երիտասարդների համար ժամանակակից, անվտանգ և զարգացման հնարավորություններով հարուստ միջավայրեր։ Արդեն իսկ կնքված համագործակցության հուշագրերի շնորհիվ ընդլայնվում է երիտասարդական ենթակառուցվածքների ցանցը, և 2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր։
 
Այս կենտրոններն ու տարածքները պարզապես ֆիզիկական վայրեր չեն. դրանք դարձել են համայնքային կյանքի ակտիվ կենտրոններ, որոնցում երիտասարդները ձեռք են բերում նոր գիտելիք ու հմտություններ, ներգրավվում են ոչ ֆորմալ կրթության, կամավորության, առաջնորդության, ձեռնարկատիրության և քաղաքացիական մասնակցության ծրագրերում, նախաձեռնում ու իրականացնում են փոփոխություններ իրենց համայնքներում։
 
Այսպիսով՝ այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», Հայաստանում ստանում է իր գործնական արտահայտությունը․ տարբեր համայնքներում ստեղծվող հնարավորությունները միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու պայմաններ, որ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ բնակության վայրից, ունենա հավասար հնարավորություն զարգանալու, իրացնելու իր ներուժը և մասնակցելու երկրի զարգացմանը։
 
Սիրելի՛ երիտասարդներ, ձեր սերունդն ապրում է փոփոխությունների ժամանակաշրջանում։ Դրանք պահանջում են գիտելիք, ճկունություն, պատասխանատվություն և համարձակություն։ Համոզված եմ, որ դուք ունեք այդ ներուժը և պատրաստ եք այն ծառայեցնել՝ ի բարօրություն մեր պետության ու հասարակության։
 
Հավատացե՛ք ձեր ուժերին, մի՛ դադարեք սովորել, ստեղծագործել և նոր գաղափարներ կյանքի կոչել։ Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել ձեր կրթության, կարողությունների զարգացման և ինքնիրացման հնարավորությունների ընդլայնման գործում, որովհետև յուրաքանչյուր երիտասարդի հաջողություն նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է։
 
Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը»,- ասված է նախարարի ուղերձում։