Սոցցանցերի նոր աստղ` կոներով խաղացող բևեռային արջուկը
Ճապոնիայում սոցցանցերի նոր աստղն է դարձել կոներով խաղացող բևեռային արջուկը՝ Մոմոտան։ Մոմոտան մոր՝ Մոմոյի հետ ապրում է Օգա քաղաքի ակվարիումում։ Նա ծնվել է 2025 թվականի դեկտեմբերին և ութ ամսականում արդեն կշռում է 68 կիլոգրամ։
Սոցցանցերում լայն տարածում են գտել տեսանյութերը, որոնցում արջուկը խաղում է երթևեկության կոներով, դրանք տանում ջուրը կամ լողում դրանց հետ։
Ութ ամսական Մոմոտան կարծես իսկական մոլուցք ունի կոների նկատմամբ՝ դրանք դարձնելով իր ամենասիրելի խաղալիքը։ Նա ժամերով խաղում է դրանցով ակվարիումի իր տարածքում։
Հատկապես զվարճալի տեսանյութերից մեկում Մոմոտան այնքան է տարվել խաղով, որ պատահաբար երթևեկության կոնով հարվածում է իր մայրիկին՝ Մոմոյին։ Մոմոն անմիջապես մի կողմ է նետում կոնը, սակայն արջուկը վերցնում է այն և շարունակում խաղը։
Մոմոտայի մեծ ճանաչումից հետո տեղի հրուշակեղենի արտադրամասը սկսել է նրա պատկերով ճապոնական քաղցրավենիքներ թողարկել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից