ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը․ Թրամփ
ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը և պատրաստ կլինի հարվածներ հասցնել Իրանին, եթե իսլամական հանրապետությունը փորձի որևէ կերպ փոխել իրավիճակը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք ամբողջությամբ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Մենք ենք վերահսկում այն, ուրիշ ոչ ոք,- ասել է նա։- Ինչ-որ պահի նրանք (Իրանը) կարող են որևէ քայլ ձեռնարկել, և այդ դեպքում ուղղակի կջախջախվեն»։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողությունները սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ։
Օգոստոսի 2-ին Թրամփը հայտնեց, որ համաձայնել է չեղարկել Իրանին հասցվելիք նախապես ծրագրված հզոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար։ Նրա խոսքով՝ Իրանն ու Մերձավոր Արևելքի երկրները խնդրել են Վաշինգտոնին ձեռնպահ մնալ հարձակումից, քանի որ կողմերը համաձայնեցրել են ապագա պայմանագրի հիմնական դրույթները։
Օգոստոսի 6-ին սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրի, հայտնեց, որ միջնորդների միջոցով իրականացվող Վաշինգտոնի և Թեհրանի ուղիղ խորհրդակցությունները թևակոխել են եզրափակիչ փուլ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան