Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ
Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Թեհրանի հետ բանակցությունները, հայտարարել՝ Իրանը պետք է պատասխանատվություն կրի՝ Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների ու մարդկային կորուստների համար։
ԱՄՆ նախագահը նաև փոխհատուցում է պահանջել Իրանից։
«Նրանք փոխհատուցում են պահանջում վերջին հինգ ամսվա ռազմական գործողությունների ընթացքում կրած վնասի համար, սակայն այդ հարցը բանակցություններում չի քննարկվել: Ես էլ իմ հերթին եմ փոխհատուցում պահանջում բազմաթիվ հակամարտություններում իրանցիների պատճառած վնասների, զոհված ցուցարարների համար»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը տեղեկացրել է, որ հանձնարարել է իր ներկայացուցիչներին` ներառել այս պահանջը ապագա բանակցություններում։ Նա կրկնել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ եթե գործարք չկնքվի՝ Միացյալ Նահանգները հզոր հարված կհասցնի:
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ այն բաց է, ականազերծված և գտնվում է ամերիկյան վերհսկողության տակ: Թրամփը հավելել է՝ Իրանի ծովային շրջափակումն էլ շարունակվում է:


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի