Պետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը և միջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ:
Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին, թե արդյոք հանվե՞լ է Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին հղումը:
«Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակո՞ւմ է հղում Անկախության հռչակագրին: Ո՛չ, և չպետք է պարունակեր, և այդտեղ Ալիևը կապ չունի, որքան էլ խոսեք այդ մասին, որքան էլ շահարկեք»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե նոր Սահմանադրության տեքստը պետք է 2026 թվականի մարտին հրապարակվեր, ինչո՞ւ դեռ չի հրապարակվել, Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց՝ քննարկումնների կարիք դեռ ունեն, այդ թվում՝ թիմի ներսում:
Ըստ Ջուլհակյանի՝ հենց զգան, որ Սահմանադրության ամբողջական տեքստն արժանի է, որ հանրությանը հրամցվի որպես պատրաստի նախագիծ, կհրամցվի, և կսկսվեն քննարկումներ, նաև կընդունվեն համապատախան առաջարկներ, այդ առաջարկների հիման վրա կկատարվեն փոփոխություններ, և այդ ժամանակ կհրապարակվի:
«Հրապարակման ժամկետ է նշվել մինչև տարվա վերջը, և մենք այդ ժամկետի մեջ կտեղավորվենք»,- հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը:


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի