Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել
Լեհաստանի ռազմական ավիացիոն գործարանը և ամերիկյան Boeing կորպորացիան ստորագրել են պայմանագիր Լեհաստանի կողմից գնված 96 Apache AH-64E հարվածային ուղղաթիռների սպասարկման կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Արարողությանը մասնակցել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքով՝ այն կդառնա Եվրոպայում ամերիկյան ուղղաթիռների սպասարկման խոշորագույն կենտրոնը։
Մարտին Լեհաստանի իշխանությունները նման պայմանագիր են ստորագրել ամերիկյան Lockheed Martin կոնցեռնի հետ, որը սենսորային համակարգեր է մատակարարում է Apache ուղղաթիռների համար։
2024 թ. մարտի 12-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և վարչապետ Դոնալդ Տուսկի` Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Լեհաստանին 96 Apache AH-64E ուղղաթիռներ վաճառելու վերաբերյալ։ Դրանց մատակարարման շուրջ պայմանագիրը կնքվել է նույն թվականի օգոստոսին, դրա արժեքը կազմել է 10 միլիարդ դոլար։ Վարշավան կսկսի ստանալ այդ ուղղաթիռները 2028 թվականին:


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի