Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում. Ռոնալդ Արաուխո Քեյնը մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայում» ԱՄՆ-ում շոգ հուլիսի նախորդ ռեկորդը սահմանվել է 1936 թվականին «Կարմիրները» պատրաստ են Բարկոլայի համար առաջարկել մոտ 115 միլիոն եվրո Պատերազմին դեմ միակ կուսակցությունը՝ «Յաբլոկո»-ն, դուրս մնաց ընտրապայքարից Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են Լաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունը ՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք Radio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախ Բրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է» Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում

Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում. Ռոնալդ ԱրաուխոԲժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունըԻնչո՞ւ Պենտագոնը չի շտապում բացել արխիվները՝ չնայած նոր հրամանագրինՔեյնը մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայում» ԱՄՆ-ում շոգ հուլիսի նախորդ ռեկորդը սահմանվել է 1936 թվականին«Կարմիրները» պատրաստ են Բարկոլայի համար առաջարկել մոտ 115 միլիոն եվրոՊատերազմին դեմ միակ կուսակցությունը՝ «Յաբլոկո»-ն, դուրս մնաց ընտրապայքարիցՀանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալԱրմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել ենԼաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունըՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերքRadio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախԲրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է»Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում«Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել էՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՖիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվելԻրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. ԹրամփՍերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտունՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էՀայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համարԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշըԱմուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր ՉարդԳևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՌոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալՀաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիներըApache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել էԹրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն ԳյումրիումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնըԵրիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույցՀայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս ԽանդանյանՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններինՌուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Սպորտ

Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում. Ռոնալդ Արաուխո

«Լիվերպուլի» նորեկ Ռոնալդ Արաուխոն, ով վարձավճարով տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնայից», կիսվել է անգլիական ֆուտբոլ տեղափոխվելու իր տպավորություններով, խոսել է Լուիս Սուարեսից ստացած նամակի և նոր մրցաշրջանի հավակնոտ նպատակների մասին։

27-ամյա ուրուգվայցի կենտրոնական պաշտպանի տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվեց երկուշաբթի՝ օգոստոսի 10-ին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը, իսկ մերսիսայդյան ակումբն իրավունք կունենա գնելու ֆուտբոլիստի տրանսֆերը 55 միլիոն եվրոյով: Նշենք, որ Արաուխոն պաշտպանում է «Բարսելոնայի» գույները 2018 թվականից, իսկ նրա գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականը։ Նոր թիմում ֆուտբոլիստն ընտրել է 33 համարի մարզաշապիկը։

«Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում։ Կարծում եմ՝ իմ կարիերայի այս փուլում սա իդեալական որոշում էր, ինձ հենց նման քայլ էր անհրաժեշտ։ Երբ իմացա «Լիվերպուլի» հետաքրքրության մասին, ամեն ինչ շատ արագ զարգացավ։ Սա ճիշտ տեղափոխություն է՝ ճիշտ ժամանակին։

Կասկած չունեմ, որ որակներս իդեալական են Պրեմիեր լիգայի համար և հրաշալի տեղավորվում են տեղի խաղաոճի մեջ։ Վաղուց էի ցանկանում հանդես գալ այս առաջնությունում։ Այն շատ ուժեղ լիգա է, որը շատերը համարում են լավագույնն աշխարհում։ Ես լի եմ էնտուզիազմով և անհամբերությամբ սպասում եմ նոր թիմակիցներիս հետ ծանոթությանն ու խաղադաշտ դուրս գալուն»,- նշել է Արաուխոն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

Խոսելով իր հայրենակից, «Լիվերպուլի» պատմության առաջին ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի մասին, ով ակումբ էր տեղափոխվել դեռևս 2011 թվականին՝ Արաուխոն ընդգծել է նրա թողած պատմական հետքը. «Ուրուգվայում պաշտում են Պրեմիեր լիգան։ Իհարկե, մանկության տարիներին ես հետևել եմ Սուարեսի ֆանտաստիկ խաղին «Լիվերպուլում»։ Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, թե ինչերի նա հասավ այստեղ և ինչպիսի հետք թողեց պատմության մեջ։ Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Լուիսի հետ։ Բոլորովին վերջերս նրանից նամակ ստացա․ նա ինձ ամենայն բարիք մաղթեց և վստահեցրեց, որ հիանալի ակումբ եմ տեղափոխվել»։

Հիշեցնենք, որ Սուարեսը 2014 թվականին Անգլիայից տեղափոխվեց հենց «Բարսելոնա», իսկ ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

«Անկասկած, իմ գլխավոր նպատակը տիտղոսներ նվաճելն է։ Երբ գալիս ես «Լիվերպուլի» պես ակումբ, հասկանում ես, որ թիմը պայքարելու է բոլոր հնարավոր մրցաշարերում հաղթելու համար։ Այստեղ պետք է քո առջև դնես միայն ամենաբարձր նպատակները։ Վստահ եմ՝ դա են ցանկանում բոլոր խաղացողները, ակումբի աշխատակիցներն ու երկրպագուները։

Շնորհակալ եմ երկրպագուներին՝ բազմաթիվ ջերմ հաղորդագրությունների համար։ Խոստանում եմ առավելագույնս նվիրվել, քրտնաջան աշխատել և ամբողջ մրցաշրջանի ընթացքում հանդես գալ իմ հնարավորությունների առավելագույն սահմանագծին»,- եզրափակել է Արաուխոն։

Հավելենք, որ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Լիվերպուլը» կմրցի «Նյուքասլի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին։

armsport.am