Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը չհաղթահարելուց հետո Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:
Արդեն հայտնի են երևանյան թիմի հավանական մրցակիցները. անցումային այս փուլում «Արարատ-Արմենիան» ուժերը կչափի ԿուՊՍ (Ֆինլանդիա) – «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ: Նշենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Զույգի հաղթողի անունը վերջնականապես պարզ կդառնա վաղը՝ օգոստոսի 13-ին կայանալիք պատասխան խաղում:
Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգրի համար մղվող պայքարում հայկական ակումբը որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 20-ին՝ արտագնա խաղում հյուրընկալվելով մրցակցին, իսկ պատասխան դիմակայությունը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 27-ին, սեփական հարկի տակ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ