Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակ Ռոբերտ Գիլմանին ներում շնորհելու համար։ Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ուիթքոֆը գրել է X սոցիալական հարթակում՝ հրապարակելով ինքնաթիռից լուսանկարներ Գիլմանի հետ, որը 4 տարվա կալանքից հետո արդեն հայրենիքում է։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Պուտինին Ռոբերտին մարդասիրական նկատառումներով ներում շնորհելու և այդ գործընթացին նրա անձնական մասնակցության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ուիթքոֆը նաև շեշտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը Ռուսաստանում կալանավորված ամերիկացիներին վերադարձնելու գործում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես շնորհակալություն էր հայտնել Գիլմանի ազատ արձակման համար՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն դա դրական քայլ է համարում, սակայն մտադիր է հասնել նաև Ռուսաստանում կալանավորված մյուս ամերիկացիների վերադարձին։
2022 թվականի հունվարին Գիլմանը, Սուխումի-Մոսկվա գնացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, ագրեսիվ վարք է դրսևորել և բախման մեջ մտել «Ռուսական երկաթուղիների» աշխատակիցների հետ։ Վորոնեժում նրան իջեցրել են գնացքից և տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ նա սկսել է հարվածել ոստիկանի։
Գիլմանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, այնուհետև 2023 թվականին նրա գործը վերանայվել է և պատիժը մեղմացվել մինչև 3,5 տարվա ազատազրկման։ Վորոնեժի ուղղիչ գաղութ ժամանելուց հետո Գիլմանը հարձակումներ է կատարել Դաշնային քրեակատարողական ծառայության և Քննչական կոմիտեի աշխատակիցների վրա։ 2025 թվականի վերջին դատարանը խստացրել է Գիլմանի դատավճիռը՝ ազատազրկման ժամկետը երկարաձգելով մինչև 10 տարի։
Օգոստոսի 10-ի երեկոյան Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանին՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, և դրա դիմաց Վաշինգտոնից չի պահանջել որևէ մեկին ազատ չի արձակել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը