Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղում, որը միակ ավտոմոբիլային ուղին է Վրաստանի և Ռուսաստանի միջև, 2 կիլոմետր երկարությամբ կամուրջ կկառուցվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությանը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ կամուրջը կկապի Ստեփանծմինդան և Գվելեթին։ «Գոյություն ունեցող ճանապարհը չէր բավարարում ժամանակակից տարանցիկ մայրուղու ստանդարտին և լրջորեն վնասվել էր, ինչի պատճառով նորոգումը չէր կարող բավարարել անվտանգության և թողունակության պահանջներին, ինչով էլ պայմանավորված է ճանապարհի այդ հատվածը նորից կառուցելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհը կլինի երկկողմանի, 4,5 կիլոմետր երկարությամբ, երկու կամրջով և երկու թունելով։ Ընդ որում, կամուրջներից մեկը կլինի Վրաստանում ամենաերկարը՝ 2 կիլոմետր։
Վարչության տվյալներով՝ արդեն կառուցվել է 460 մետր երկարությամբ մեկ թունել, որտեղ արդեն ընթանում են բարեկարգման աշխատանքները։ Երկրորդ թունելը՝ 846 մետր երկարությամբ, գտնվում է կառուցման փուլում։
Նախագծի արժեքը 215,5 միլիոն լարի է, դրա ավարտը պլանավորված է 2027 թվականին:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ