Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հուլիսի 31-ին զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ խնդրելով նրան դադարեցնել երկրի զինված ուժերի կողմից Սև ծովում լցանավերի վրա հարձակումները։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Վենսի խնդրանքից հետո Զելենսկին հրահանգել է «սառեցնել» նավթատար լցանավերին հասցվող ինտենսիվ հարվածները։
Ըստ հրապարակման՝ Սպիտակ տունը դժգոհ է եղել, որ Ուկրաինան ավելի է ապակայունացնում նավթի շուկաները, ինչպես նաև վնասում ամերիկյան ընկերություններին։ Բանն այն է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ են հայտնվել նաև այն լցանավերը, որոնք Ղազախստանից նավթ էին տեղափոխում Ռուսաստանի Նովոռոսիյսկի նավահանգստում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալ։ Ամերիկյան առաջատար նավթային Chevron և ExxonMobil ընկերությունները, որոնք Ղազախստանի խոշորագույն Թենգիզի նավթահանքի համասեփականատերերն են, արդյունահանված նավթը համաշխարհային շուկա են արտահանում հենց Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշարով։
FT-ն նշում է, որ հուլիսի 31-ին Վենսի և Զելենսկու զրույցից հետո Ուկրաինայի պաշտպանության ուժերն այլևս չեն հարվածել կոնսորցիումի մոտակայքում գտնվող նավերին։
Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայի նախագահը խոստացել է դադարեցնել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքների կամ ոչ ռուսական նավերի վրա հարձակումները, եթե դրանք չեն ենթարկվում ուկրաինական պատժամիջոցների և չեն տեղափոխում ռուսական նավթ կամ այլ ռուսական բեռներ։
Ուկրաինացի աղբյուրը հավելել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի խնդրանքի՝ Կիևը ստեղծել է համապատասխան մեխանիզմներ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը