Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ ԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. Reuters Սկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղել Հին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին Flydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNN Հանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծը

Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԱրզնիի ձորի ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներԱշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամՎթարային ջրանջատում Սիսիան քաղաքումՆորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի (տեսանյութ)Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքինՍի Ծինփինի անունը կրող ռեստորանը հարձակման է ենթարկվեՕդաչուների միջև տեղի ունեցած կռվի արդյունքում FlyDubai-ի օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան ԱրաբիայումAI որոշ մոդելներ կարող են շրջանցել մշակողների կողմից սահմանված անվտանգության սահմանափակումները
Տեսանյութեր

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Հարկային ապառքների կանխարգելումն արդյունավետ հարկային վարչարարության կարևոր ուղղություններից է։ Հարկային պարտավորությունների ժամանակին կատարումը թույլ է տալիս ապահովել պետական բյուջեի կայուն եկամուտները, կանխել ապառքների կուտակումը և ձևավորել վստահելի հարկային միջավայր։

Հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում ձևավորվում է հարկային ապառք, ինչն առաջացնում է օրենքով նախատեսված իրավական հետևանքներ։ Մասնավորապես, սահմանված ժամկետում չվճարված հարկի գումարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկվում է տույժ՝ 0.075 տոկոսի չափով՝ մինչև պարտավորության ամբողջական մարումը, սակայն ոչ ավելի, քան 730 օրվա համար։ Հարկային պարտավորության չկատարման դեպքում հարկային մարմինը կիրառում է օրենքով նախատեսված ապահովման միջոցներ։

Միաժամանակ, օրենսդրությամբ նախատեսված են նաև կարգավորումներ, որոնք որոշակի պայմանների առկայության դեպքում հնարավորություն են տալիս հարկ վճարողին փուլային եղանակով մարել կուտակված պարտավորությունները։ Եթե հարկային պարտավորությունը կազմում է երկու միլիոն դրամ և ավելի, և հարկ վճարողը մարել է դրա առնվազն 20 տոկոսը, ինչպես նաև առկա են օրենքով սահմանված մյուս պայմանները, կիրառված ապահովման միջոցը կարող է փոխարինվել այլ ապահովման միջոցով։

Այդպիսի միջոցներից են գույքի գրավի պայմանագիրը՝ պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցով, ինչպես նաև բանկերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող երաշխիքները։ Այս կարգավորումները հնարավորություն են տալիս հարկ վճարողին մինչև ինն ամիս ժամկետում կատարել իր հարկային պարտավորությունները։

Միաժամանակ, արդյունավետ հարկային վարչարարությունը՝ արդեն ձևավորված ապառքների գանձումը չէ միայն։ Առավել կարևոր է կանխարգելել նոր ապառքների գոյացումը։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեն ներդնում է հարկ վճարողների հետ փոխգործակցության նոր մեխանիզմներ։ Դրանցից մեկը՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ չվճարված հարկային պարտավորությունների իրազեկման և գանձման նոր ընթացակարգն է։

Նոր կարգավորմամբ՝ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվում է հիշեցում, որը ստանալուց հետո հարկ վճարողը յոթ օրացուցային օրվա ընթացքում կարող է հարկային մարմին ներկայացնել գրավոր առարկություններ, եթե դրանք առկա են։ Ներկայացված առարկությունները ենթակա են ուսումնասիրության՝ ապահովելով հարկ վճարողի լսված լինելու իրավունքը։ Եթե հարկ վճարողի ներկայացրած առարկությունները հիմնավոր են, ապա վարույթը համարվում է կարճված, և այդ մասին նա ծանուցվում է։

Իսկ այն դեպքում, երբ հիշեցումից հետո ևս հարկային պարտավորությունը չի կատարվում, իսկ առարկությունները չեն ընդունվում կամ չեն ներկայացվում, հարկային մարմինը կարող է կիրառել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ, այդ թվում՝ բանկային հաշիվների և շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին հարկային պարտավորությունները կատարել օրենքով սահմանված ժամկետներում։ Ժամանակին կատարված հարկային վճարումները թույլ են տալիս խուսափել լրացուցիչ ֆինանսական բեռից և հարկային վարչարարության հետագա միջոցառումներից՝ նպաստելով պետության և հարկ վճարողների միջև վստահելի ու կանխատեսելի հարաբերությունների ձևավորմանը։