Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ Ֆարմանյան
Միայն ուրախ կլինեմ, որ Հայաստանում լինի խաղաղություն, միայն ուրախ կլինեմ, որ լինի փոխադարձության սկզբունք: Այդ մասին ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանի հարցին, թե ինչ կարծիք ունի TRIPP նախագծի վերաբերյալ:
«Եթե մի խնդիր բխում է մեր երկրի, մեր քաղաքացու բարեկեցության շահերից, ամենայն անկեղծությամբ, չի կարելի ասել՝ ձյունը սպիտակ չէ: Ձյունը սպիտակ է:
TRIPP-ի մասով հստակ պատասխանս հետևյալն է. եթե դա լինի տարանցիկ ճանապարհ, բացարձակ խնդիր չկա, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ կարմիր գիծ է փաստաթղթում գրված «անխոչընդոտ» բառը, և որ դա իր մոտ հարցեր է առաջացնում՝ ինչին է դա վերաբերում, և ինչպես է «անխոչընդոտ անցումն» իրականացվելու:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի