Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios
Ադրբեջանը փնտրում է ականազերծման նորագույն տեխնոլոգիաներ և հույս ունի, որ ԱՄՆ-ը կօգնի այդ հարցում, Axios-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։ Բաքուն հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերը կարող են արագացնել քարտեզագրման և ականազերծման աշխատանքները և աջակցել պատերազմից հետո վերականգնմանը։
Ինչպես նշում է պարբերականը, զրույցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության հռչակագրի մեկամյակի, ինչպես նաև Վաշինգտոնի և Բաքվի միջև գործընկերության խարտիայի ստորագրումից մի քանի ամիս անց, որը, ի թիվս այլնի, ճանաչում է ականների հետ կապված լուրջ մարտահրավերները և խոստանում ֆինանսական աջակցություն:
«Եթե նայենք մեկ շնչի հաշվով, Ադրբեջանն աշխարհի ամենաշատ ականապատված երկրներից մեկն է», - ընդգծել է դեսպանը՝ հավելելով, որ Բաքուն ակնկալում է աշխատել Միացյալ Նահանգների հետ այս ուղղությամբ:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ դեռևս 2005 թվականից Մարշալի ժառանգության ինստիտուտը Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությանը (ANAMA) նվիրաբերել է ավելի քան 90 ական որոնող շուն, մինչդեռ ականների ճշգրիտ քարտեզագրումը շարունակում է մնալ կենտրոնական խնդիրներից մեկը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում