Առանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականը
Կառավարության որոշմամբ առաջարկվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ (ՀՀ մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ) ունեցող օտարերկրացիների համար սահմանված առանց մուտքի վիզայի ռեժիմի ժամկետը երկարաձգել: Որոշմամբ նշված օտարերկրացիներին հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027թ. հուլիսի 1-ը:
Հիմնավորման համաձայն՝ վերոհիշյալ պետություններն ունեն զարգացած տնտեսություն՝ բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ։ Իրենց տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները ևս ունեն տնտեսական ակտիվություն, բիզնես շահեր և ֆինանսական կարողություններ։ Տվյալ համատեքստում մուտքի վիզայի ռեժիմի ազատականացման ժամկետի երկարաձգումը կնպաստի ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը՝ այս խմբից ավելի շատ ներդրողների, գործարարների և գործնական այցերի խրախուսմամբ։
Բացի այդ, մուտքի վիզայի ազատականացման ժամկետը կարող է խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչն իր հերթին կհանդիսանա լրացուցիչ խթան տեղական տնտեսության համար՝ հատկապես զբոսաշրջային, հյուրանոցային, սպասարկման և ռեստորանային ոլորտներում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...