Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը հունիսի 25-ին հրապարակել է որոշման եզրափակիչ մասը։
Դատարանը նաև վերացրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել փոխել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքի փոխարեն սահմանելով տնային կալանք։ Արքեպիսկոպոսը կալանավորված էր 2025 թվականի հունիսի 28-ից։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով պահանջել էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և հռչակել արքեպիսկոպոսի անմեղությունը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նաև դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...