Այց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)՝ ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներին։
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և սպորտային մարմնամարզության մարզադահլիճներում, որոնցում իրականացվել են վերականգնման և արդիականացման աշխատանքներ։ Ներկայացվել են ստեղծված պայմանները, ինչպես նաև մարզական գործընթացի կազմակերպման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզական ենթակառուցվածքների շարունակական արդիականացումը՝ նշելով, որ ժամանակակից և անվտանգ պայմանները կարևոր նախադրյալ են մարզիկների արդյունավետ պատրաստության, մրցունակ արդյունքների ապահովման և երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության խթանման համար։
Նախարարն այցելել է նաև ՀՖԿՍՊԻ հրաձգարան, որի ընթացքում քննարկվել են սպորտային հրաձգության զարգացման հեռանկարները դպրոցներում։ Ընդգծվել է դպրոցներում համապատասխան միջավայր ստեղծելու, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ծրագրերում անհրաժեշտ բաղադրիչները ներառելու կարևորությունը՝ առանձնահատուկ կարևորելով նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութատեխնիկական բազայի զարգացման և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։
Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է վոլեյբոլի մարզադահլիճ, որտեղ տեղադրվել է պրոֆեսիոնալ մարզահատակ։ Կարևորելով խաղային մարզաձևերի զարգացումը՝ նախարարը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ կազմակերպված «Դպրոցականների վոլեյբոլի լիգային» մասնակցել է ավելի քան 5000 երեխա, իսկ այս տարի ակնկալվում է մասնակցության աճ։ Քննարկվել է նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագետների պատրաստման հարցը՝ կարևորելով հատկապես դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղերի համալրումը որակյալ կադրերով։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է կամավոր ատեստավորման երկրորդ շրջափուլին մասնակցած և դրական արդյունք արձանագրած ուսուցիչների դրույքաչափը հասցնել 300 հազար դրամի, իսկ 30, 40 և 50 տոկոս հավելավճարները հաշվարկել արդեն այդ դրույքաչափի նկատմամբ՝ նպաստելով ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավմանը։
ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև ՀՖԿՍՊԻ «Սպորտ լաբ» գիտահետազոտական կենտրոն, որտեղ իրականացվում են հետազոտություններ սպորտային ֆիզիոլոգիայի, կենսամեխանիկայի և վերականգնողական գիտության բնագավառում։ Կենտրոնը հագեցած է նաև հոգեֆիզիոլոգիական
թեստավորման սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են մարզիկների գնահատման գործընթացում։ Կենտրոնի գործառույթները ներառում են գիտահետազոտական ծրագրերի իրականացում, ինչպես նաև տարբեր ակումբների և ֆեդերացիաների մարզիկների ֆունկցիոնալ վիճակի գնահատում:
Քննարկման ընթացքում ընդգծվել է՝ սպորտի զարգացման քաղաքականությունը պետք է հիմնված լինի ժամանակակից գիտական տվյալների վրա։
Նախարարն ընդգծել է գիտական հետազոտությունների կարևորությունը և նշել, որ համապատասխան ծրագրային հայտերի դեպքում հնարավոր է պետական աջակցություն տրամադրել նպատակային ծրագրերի շրջանակում։
«Մենք պետք է ունենանք այնպիսի հետազոտական տվյալներ, որոնք հնարավորություն կտան հիմնավորված կերպով վերանայել գործող չափորոշիչները: Սպորտը նաև գիտություն է, և շատ կարևոր է, որ բուհերը հանդես գան ոլորտի զարգացմանն ուղղված գիտական առաջարկություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» միջազգային գիտաժողովի կազմակերպմանը, որը նախորդ տարի նվիրված էր ՀՖԿՍՊԻ 80-ամյակին և այսուհետ կանցկացվի ամեն տարի։ Նշվել է, որ գիտաժողովը նպատակ ունի վեր հանել ոլորտի խնդիրները և ձևավորել գիտականորեն հիմնավորված առաջարկություններ՝ սպորտի զարգացման քաղաքականության կատարելագործման համար։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...