ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին
Ազգային անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են, որ երկրի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին արդեն փետրվարի 21-ին, գրում է CBS News-ը։ Հեռուստաալիքի զրուցակիցները հստակեցրել են, որ Իրանի նկատմամբ ցանկացած գործողության ժամկետները, հավանաբար, դուրս կգան գալիք հանգստյան օրերի շրջանակից։ Նրանք նշել են, որ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Հիշենենք, որ փետրվարի 17-ին Ժնևում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
ԱՄՆ նախագահի վարչակազմը երկխոսությունը բնութագրում է որպես դինամիկ և շարունակական։ Նրանք հավելել են, որ Վաշինգտոնը կշռադատում է էսկալացիայի ռիսկերը, ինչպես նաև զսպվածության քաղաքական և ռազմական հետևանքները։
Մի քանի պաշտոնյաներ հավելել են, որ երեք օրվա ընթացքում Պենտագոնը անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից կտեղափոխի Եվրոպա կամ ԱՄՆ։ Նրանք պարզաբանել են, որ դա անհրաժեշտ է ամերիկացի զինծառայողների պաշտպանության համար՝ Իրանի կողմից հնարավոր պատասխանի դեպքում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին