Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում
Ավելի քան 5000 զորակոչիկ օգոստոսին բազային զինվորական պատրաստություն կսկսի Շվեդիայի զինված ուժերի ստորաբաժանումներում: 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում նրանց թիվը կգերազանցի 9000-ը, ինչը «կդառնա ամենամեծ հավաքագրումը մի քանի տասնամյակի ընթացքում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Շվեդիայի զինված ուժերի հաղորդագրությունը:
Նորակոչիկների թիվը 2022 թվականին կազմել է 5500, իսկ 2025 թվականին՝ 8500: Ինչպես ընդգծվում է հաղորդագրության մեջ, զորակոչիկների թվի աճը «ևս մեկ քայլ է ռազմական պաշտպանության շարունակվող աճի գործում»:
Օգոստոսի ընթացքում նորակոչիկներն սկսում են իրենց պատրաստությունը բանակում, նավատորմում և ռազմաօդային ուժերում: Նրանք ուսուցում կանցնեն զինված ուժերի ստորաբաժանումներում ամբողջ երկրում:
2026 թվականի համար Շվեդիայի պաշտպանական բյուջեն կազմում է 175 միլիարդ կրոն (18,4 միլիարդ դոլար) կամ ՀՆԱ-ի 2,8%- ը: 2022 թվականին այն կազմել է 70,8 միլիարդ կրոն (7,47 միլիարդ դոլար) կամ ՀՆԱ-ի 1,2%-ը: Ռազմական ծախսերի աճը կապված է 2024 թվականին ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության և դաշինքին ինտեգրվելու հետ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին