Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
Սպորտ

Սա կարելի է որպես մարտահրավեր դիտարկել

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում հայկական «Նոան» պատրաստվում է կարևորագույն դիմակայության. առաջին խաղում երևանյան ակումբը տանը կընդունի շվեյցարական «Սյոնին»։ Հանդիպմանն ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը՝ խոսելով սպասվող բարդ մրցավեճի, հայկական ակումբների եվրագավաթային հաջողությունների և իր թիմի մարտական տրամադրվածության մասին։

«Գիտենք, որ նրանք շատ լավ թիմ են։ Ըստ տեղեկությունների՝ նրանք հանդես են գալիս մի առաջնությունում, որն ինտենսիվության առումով երկրորդն է աշխարհում, և կարծում եմ՝ սա կարելի է որպես մարտահրավեր դիտարկել։

Մենք դա հաշվի առնելով ենք նախապատրաստվել: Գիտենք՝ ինչպես պետք է խաղանք և գիտակցում ենք մեր ներուժը։ Եթե դաշտում կարողանանք նույնքան ինտենսիվ գործել, կկարողանանք հաջողության հասնել։ Հարգում ենք մրցակցին, բայց հարգում ենք նաև ինքներս մեզ և գիտենք, թե որքան լավը կարող ենք լինել:

Հայաստանի առաջնությունը, որտեղ մենք հանդես ենք գալիս, բավականին բարդ է։ Մենք ունենք շատ լավ ու փորձառու ֆուտբոլիստներ, ինչպես նաև բարձրակարգ մարզիչներ։ Շատ ուրախ եմ եվրագավաթների այս մրցաշրջանին մասնակցած հայկական չորս ակումբների գրանցած արդյունքների համար։ Դրանք ապացուցում են այն ամենը, ինչ ես արդեն մոտ մեկ տարի է՝ ասում էի այս առաջնության մասին։ Սկզբում ոչ ոք չէր հավատում, բայց այսօրվա արդյունքները հաստատում են իմ խոսքերը։

Ուզում եմ շնորհավորել հայկական բոլոր ակումբներին՝ եվրագավաթներում ունեցած հաջողությունների կապակցությամբ։ Հույս ունեմ, որ հայկական որևէ ակումբ կկարողանա հանդես գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Կարծում եմ՝ վիճակահանության արդյունքներով մեր բախտը բերել է, և հնարավորությունները մեծ են։ Նման նվաճումը ֆանտաստիկ խթան կլինի հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Այդ հաջողությունները կօգնեն հայկական ֆուտբոլին ևս մեկ քայլ առաջ անել։

Ինչ վերաբերում է «Նոային», ապա մենք շատ նպատակասլաց ենք, սակայն չենք ցանկանում աչքի ընկնել լոկ մեկանգամյա հաջողություններով։ Մեր բախտը շատ է բերել, որ ունենք այնպիսի նախագահ, որը հասկանում է թե՛ կյանքը, թե՛ ֆուտբոլը։

Մենք այս ակումբը կառուցել ենք քայլ առ քայլ։ Կարող եք տեսնել մեր ենթակառուցվածքները, ինչն իսկապես գովելի է։ Բացի այդ, մեր ակադեմիան հիանալի աշխատանք է տանում երեխաների հետ, ուստի կարծում եմ, որ «Նոայի» ապագան շատ պայծառ է։

Անկեղծ ասած՝ այսպիսի խաղից առաջ նույնիսկ վերականգնվելու կարիք չկա։ Մենք պատրաստ ենք, և մեր բոլոր ֆուտբոլիստներն անհամբերությամբ են սպասում հանդիպմանը։ Նույնիսկ եթե «Սյունիքի» դեմ խաղը կայանար երեկ կամ հենց այսօր, մենք միևնույն պատրաստակամությամբ դաշտ դուրս կգայինք։ Սա է մեր հոգեբանությունը, մեր մտածելակերպը, և թիմն ամբողջովին պատրաստ է վաղվա խաղին։

Մեզ համար շատ դժվար է լինելու։ Շվեյցարիայի առաջնությունը Եվրոպայում առաջատարներից է. այնտեղ կան ճանաչված, մեծ ակումբներ, հիանալի ֆուտբոլիստներ և զարգացած ենթակառուցվածքներ։ Նրանց մարզադաշտերը խաղերի ժամանակ միշտ լեփ-լեցուն են, իսկ ֆուտբոլի մակարդակը՝ շատ բարձր։ Ուստի վստահ եմ, որ վաղվա հանդիպումը բարդ և պահանջկոտ է լինելու։

Եթե ուսումնասիրեք մրցակցի կազմը, կտեսնեք, որ հիմնական ֆուտբոլիստներն արդեն 3-5 տարի է՝ ակումբում են։ Նույնիսկ գլխավոր մարզիչն է տևական ժամանակ գլխավորում թիմը, ինչը «Սյոնի» պարագայում այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ, քանի որ նախկինում նրանք շատ էին մարզչական փոփոխություններ կատարում։ Նրանք ունեն նաև անհատական բարձր որակներով օժտված ֆուտբոլիստներ։

Սա մեզ համար լուրջ մարտահրավեր և հիանալի հնարավորություն է՝ հասկանալու, թե որտեղ ենք մենք այժմ գտնվում։ Կտեսնենք, թե ինչպես կկարողանանք գործել նման ինտենսիվության պայմաններում և ինչպես մեզ կդրսևորենք մենապայքարներում։ Ամեն դեպքում, բոլորս անհամբերությամբ ենք սպասում վաղվա խաղին, և թիմը լիովին պատրաստ է։

Չեմ կարող ասել, որ այդ պատասխանատվությունը լարվածություն է առաջացնում, քանի որ առաջնահերթ այն միշտ զգում ենք ինքներս մեր, ակումբի նախագահի և մեր ընտանիքների հանդեպ: Մեր պատասխանատվությունն ամենօրյա քրտնաջան աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և սեփական խաղի վրա կենտրոնանալու մեջ է։

Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա այն կապված է բացառապես մեր ցուցադրած խաղի որակի հետ, և հիմա էլ այդպես է։ Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչ մակարդակի թիմի հետ գործ ունենք. շատ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղալու, և մեզ չափազանց պահանջկոտ ու բարդ հանդիպում է սպասվում»,- նշել է Պերկովիչը։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի «Նոա» – «Սյոն» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 6-ին, և կմեկնարկի 20:00-ին։

armsport.am