Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Կիև, Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, տնտեսական և էներգետիկ ոլորտներում գործակցությունը, միջազգային օրակարգի կարևոր հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումն Ուկրաինայի վերակառուցման գործում:
Սիբիհայի խոսքով՝ հանդիպումը հերթական կարևոր քայլն է դարձել Կիևի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար: Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Բայրամովին՝ պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար, բարձր գնահատել Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Նա նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և նշել, որ ակնկալում է երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը:
Սիբիհան ցավակցություն հայտնել Սև ծովում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:
Բայրամովն էլ նշել է, որ Բաքուն պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային, եթե նման անհրաժեշտություն առաջանա: Ներկայումս SOCAR-ն ակտիվորեն շարունակում է գործունեությունը Ուկրաինայում, ընկերությունը ապագայի համար մեծ ծրագրեր ունի՝ հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին