Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունը ՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք Radio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախ Բրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է» Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ Սերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտուն Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համար

Լաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունըՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերքRadio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախԲրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է»Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում«Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել էՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՖիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվելԻրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. ԹրամփՍերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտունՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էՀայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համարԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշըԱմուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր ՉարդԳևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՌոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալՀաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիներըApache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել էԹրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն ԳյումրիումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնըԵրիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույցՀայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս ԽանդանյանՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններինՌուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինիԿոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբԳլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՊանկինՅակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարիԿասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունըԳարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԹրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինՊետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունըՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՍելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել է
Բիզնես

Կառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ

Դեռևս 2024-ին խաղային գործունեության կարգավորման մասին օրենքով մի շարք փոփոխություններ էին կատարվել, որոնց թվում էր նոր թվային վերահսկողության գործիքակազմի ներդրումը պետություն-մասնավոր համագործակցության տրամաբանության ներքո: Օրենքից հետո համապատասխան որոշումներ ընդունվեցին, որը հիմք ստեղծեց բաց մրցույթ իրականացնելու, որին հայտ էին ներկայացրել 3 օտարերկրյա կազամակերպություններ: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը նման գործառույթ է իրականացնում նաև Վրաստանում՝ լինելով խաղային գործունեության կարգավորման օպերատոր: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 6-ի նիստին ասաց ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով խաղային գործունեության օպերատոր սահմանելու մասին որոշման նախագիծը:

«Հաղթող մասնակցի կողմից ստեղծվել և պետական գրանցում է ստացել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ՍՊԸ-ն, որին նախագծով առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր:

Մասնավոր գործընկերոջ հետ մեր նպատակն է ստեղծել ժամանակակից թվայնացված և արդյունավետ կարգավորման մեխանիզմ և վերահսկողության գործիքակազմ, մասնավորապես՝ 3 ուղղություններով.

- ապահովել իրական ժամանակում խաղային մոնիթորինգ.
- սահմանել և կիրառել քաղաքացիների խոցելի խմբերի, հանրային ծառայողների, համայնքային ծառայողների, մի շարք այլ խմբերի՝ խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել սահմանափակումները թվային միջավայրում.
- սահմանել արդար և պատասխանատու խաղային կանոններ»,- ասաց Էդուարդ Հակոբյանը:

Ըստ նրա՝ խոսքը 15 տարվա պայմանագրի կնքման մասին է, հաղթող ընկերությունը էլեկտրոնային համակարգը պարտավոր է ներդնել 6-ամսյա ժամկետում:

Վարչապետ Նիկկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խաղատնային ոլորտի գործառույթներն անցնելու են այս օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով: «Կարճ ասած՝ ինչ տեղի է ունենալու խաղային ոլորտում, ամբողջ համակարգը գործելու է պլատֆորմի միջոցով, այսինքն՝ խաղադրույք կատարել, շահում ստանալ և այդպես շարունակ:

Մենք առաջինը ստվերն ենք բացառելու, երկրորդը՝ այն պարագայում, երբ մարդկանց սահամանփակումներ ենք դնում, որ չեն կարող խաղադրույք կատարել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, քանի որ այն սահմանված է, բայց շատ դեպքերում մենք չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով: Երրորդն այն է, որ որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու: Ընդհանուր առմամբ դաշտն ավելի թափանցիկ ենք դարձնելու»,- ասաց Փաշինյանը: