Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ Սերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտուն Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համար ԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշը Ամուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր Չարդ Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել

Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՖիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվելԻրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. ԹրամփՍերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտունՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էՀայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համարԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշըԱմուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր ՉարդԳևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՌոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալՀաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիներըApache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել էԹրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն ԳյումրիումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնըԵրիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույցՀայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս ԽանդանյանՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններինՌուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինիԿոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբԳլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՊանկինՅակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարիԿասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունըԳարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԹրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինՊետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունըՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՍելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել էԹրամփին գաղտնի դուրս են բերել Թուրքիայից՝ իրանական սպառնալիքի պատճառով. The Washington PostՁերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինքՊրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջՍտամբուլում հայ տղամարդ է սպանվելԿանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններԻնձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան
Հայաստան

Շենքը կպահպանի իր պատմական ճարտարապետական դիմագիծն ու ինքնատիպությունը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների, պոլիկլինիկայի տնօրեն Վահագն Մկրտչյանի հետ եղել է Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգվող մասնաշենքում՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին և քննարկելու ծրագրի կատարման հաջորդ փուլերը։ 

Մարզպետը շրջել է շինհրապարակում, հետևել ակտիվ ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին, զրուցել կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել աշխատանքների կազմակերպմամբ, կատարման ժամկետներով և որակի ապահովման գործընթացով։
 
Այցի ընթացքում Դավիթ Առուշանյանն առանձնակի կարևորել է շենքի պատմամշակութային արժեքի պահպանումը՝ ընդգծելով, որ այն կառուցվել է 1936 թվականին և շուրջ ինը տասնամյակ եղել է Գյումրու առողջապահական համակարգի կարևորագույն կառույցներից մեկը։ Նրա խոսքով՝ վերականգնման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ շենքը ոչ միայն համապատասխանի ժամանակակից առողջապահական չափանիշներին, այլև պահպանի իր պատմական ճարտարապետական դիմագիծն ու ինքնատիպությունը։

«Աշխատանքները մի քանի փուլով են ընթանալու՝ քանդման, ամրացման, վերականգնման աշխատանքներ և երրորդ փուլը ներքին հարդարման աշխատանքներն են։ Այժմ քանդման աշխատանքներն են ընթացքի մեջ, մասամբ նաև ուժեղացման, բայց այս շենքը պատմամշակութային արժեքով խիստ կարևոր է պահպանելը որպես հնություն ևս, շատ մեծ ցանկություն ունեմ, որ այս կառույցը մենակ պոլիկլինիկա չլինի, շենքն իրապես, հրաշք է և ճիշտ չի լինի ամբողջը թաքցնել վերանորոգման տակ։ Մենք նախագծողների հետ էլ պետք է քննարկենք՝  չխաթարելով ամրացման աշխատանքները կարողանանք պահպանել հնությունները, որոնք անչափ արժեքավոր են։ Ցանկություն ունեմ այս կառույցում հիմնել բժշկական թանգարան, որը Գյումրու համար շատ կարևոր կլինի որպես զբոսաշրջային քաղաք։ 21-րդ դարի պոլիկլինիկան, որտեղ նաև պահպանված կլինեն արժեքավոր հնությունները՝ հիանալի համադրություն կլինի»,-նշել է Դավիթ Առուշանյանը։
 
Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումը Շիրակի մարզում առողջապահական ոլորտում իրականացվող ամենախոշոր պետական ներդրումներից մեկն է։ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դրամ, արդյունքում բուժհաստատությունն ամբողջությամբ կարդիականացվի՝ ապահովելով ժամանակակից, անվտանգ և հարմարավետ պայմաններ ինչպես բուժառուների, այնպես էլ բուժանձնակազմի համար։
 
Շենքում վերջին խոշոր վերանորոգումն իրականացվել է դեռևս 1993-ին։ Հիմնանորոգման ավարտից հետո Գյումրու բնակիչները կստանան բոլորովին նոր ենթակառուցվածքներով, արդիական ինժեներական համակարգերով և բարելավված պայմաններով բուժհաստատություն՝ պահպանված պատմական արժեքով։

Շինարարական աշխատանքների ընթացքում բուժսպասարկման անընդհատությունն ապահովելու նպատակով պոլիկլինիկան ժամանակավորապես տեղափոխվել է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենք, որի նորոգման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 110 մլն դրամ։ Այս լուծումը հնարավորություն է տվել շարունակել քաղաքացիների բուժսպասարկումն առանց ընդհատումների՝ զուգահեռաբար իրականացնելով հիմնական մասնաշենքի լայնածավալ հիմնանորոգումը։
 
«Մեզ համար այս փուլում ևս կարևոր է, որ մեր քաղաքացիների սպասարկումը պատշաճ կազմակերպվի, պետությունը 100 մլն դրամից ավելի գումար է ներդրել՝ ջեռուցումով, ներքին հարդարումով, որպեսզի պայմանները նորմալ լինեն և մեր բուժանձնակազմն ու բուժառուները կարողանան օգտվել նորմալ պայմաններից, առաջիկա օրերին այստեղ կտեղափոխվի նաև շտապօգնությունը»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Դավիթ Առուշանյանը։

Շիրակի մարզպետը վստահություն է հայտնել, որ ծրագիրը հաջող ավարտին հասցնելու արդյունքում Գյումրին կունենա ոչ միայն ժամանակակից բուժհաստատություն, այլև վերականգնված պատմական շենք, որը կշարունակի ծառայել քաղաքի բնակիչներին երկար տարիներ՝ միավորելով պատմական ժառանգության պահպանությունն ու առողջապահական ծառայությունների նոր որակը։