Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան
Ես մտավախություն ունեմ, որ երբ մենք խոսում ենք բարեկրթության մասին, տպավորություն է ստեղծվում, որ մենք տարաձայնությունների մասին չենք խոսելու։ Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք։ Բայց սա դեռ չի նշանակում, որ մենք քաղաքակիրթ ձևով, առանց անձնական վիրավորանքի չենք կարող քննարկել այս հարցերը։
Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ խոսելով ընդդիմության հետ համագործակցության վերաբերյալ իր պատկերացումների մասին:
«Սկսած արտաքին հարաբերություններից՝ վերջացրած սոցիալ-տնտեսական հարցերով՝ մենք ունենք շատ լուրջ տարաձայնություններ։ Բայց մեր ժողովուրդը պետք է կարողանա տեսնել քաղաքակիրթ խորհրդարան, որին հետևելը հաճելի է։ Ես կարծում եմ, որ այս երկու օրերի ընթացքում մենք կարողացել ենք ունենալ բավականին բարեկիրթ, միաժամանակ սուր, բովանդակային քննարկում։ Եվ ես կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վերցնի իրեն հասանելիք պաշտոնները, որպեսզի չխաթարվի խորհրդարանի գործունեությունը. այս մասին կա նաև Սահմանադրական դատարանի որոշում, մենք պետք է հինգ տարի միասին աշխատենք ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Մենք ունենք, ստացել ենք բավարար քվե օրենսդրական գործունեությամբ զբաղվելու համար, բայց ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը նույնպես կմիանա մեր այս աշխատանքներին»,- նշեց նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից