ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան։
Ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ հանձնաժողովի պատվիրակությունը ծանոթացել է կայանի արտադրական գործընթացներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բնական գազի պահեստավորման առկա հզորություններին, ինչպես նաև պահեստային հորերի վերականգնման և զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներին։
Այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը և անդամները շրջայց են կատարել նաև գազահորերի տարածքում, որտեղ ընկերության մասնագետները ներկայացրել են բնական գազի պահեստավորման գործընթացի տեխնոլոգիական առանձնահատկությունները և առկա խնդիրները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել