Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ Մարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ «Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը» Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը Միջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել է Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը Կասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Ներողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը Դիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները

Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԻրանին հաջողվել է շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը. NYTՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամասՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունըԱնվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունըԲելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվելՎարշավայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիԵվրոպայի ամենաշոգ ամառը«Նոան» պարտվեց «Սիոնին»Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանըՄարտուն Գրիգորյանը կալանավորվել էԻ՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայումԳլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 14.08.2026
Հարեվաններ

ՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նոր գործընկերային հարաբերություններ են հաստատվել Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները երկար տարիներ համարվում են ԱՄՆ-ի հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցները։ Նրա խոսքով՝ համագործակցության նպատակն է համատեղ պայքարել անդրազգային հանցավորության դեմ, այդ թվում՝ ֆենտանիլի ապօրինի շրջանառության, կիբեռխարդախության և երեխաների սեռական շահագործման դեպքերի դեմ։

Համագործակցության շրջանակում իրականացվել է նաև աշխատակիցների փոխանակման ծրագիր։ Դրա համաձայն՝ Չինաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այցելել են Միացյալ Նահանգներ, իսկ ՀՖԲ գործակալները մեկնել են Չինաստան՝ համատեղ հետաքննություններ իրականացնելու և հետախուզական տեղեկատվություն փոխանակելու նպատակով։ Բացի այդ, երկու երկրների իրավապահները մասնակցել են համատեղ հատուկ գործողությունների, ստուգայցերի և ձերբակալությունների։

ՀՖԲ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Քեշ Պատելը հուլիսի վերջին վերադարձել է Պեկին կատարած այցից, իսկ Ռուսաստան նրա առաջին պաշտոնական այցը նախատեսված է հոկտեմբերին։

«Reuters» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Պատելը նշել է, որ այսպես կոչված «ոչ ավանդական գործընկերների» հետ համագործակցությունը խիստ ընտրողական բնույթ է կրում և սահմանափակվում է միայն անդրազգային հանցավորության առանձին ուղղություններով։ Դրանց թվում են երեխաների սեռական շահագործման միջազգային ցանցերի բացահայտումը և կիբեռխարդախության այն կենտրոնների դեմ պայքարը, որոնք թիրախավորում են ամերիկացի քաղաքացիներին։

ՀՖԲ-ում այս համագործակցային ձևաչափերը հայտնի են որպես «աշխատանքային խմբեր»։ Սակայն դրանք մտահոգություններ են առաջացրել ԱՄՆ հակահետախուզական համայնքում։ Մասնագետները զգուշացնում են, որ նման համագործակցությունը կարող է մեծացնել ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկատվության արտահոսքի վտանգը դեպի ավտորիտար պետություններ, որոնք, ըստ ամերիկյան գնահատականների, ձգտում են թուլացնել Միացյալ Նահանգների տնտեսական և ռազմական դիրքերը։

Մայիսին ՀՖԲ-ն, Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարությունը և Դուբայի ոստիկանությունը համատեղ իրականացրել են «Ավազե դոլար» (Sand Dollar) գործողությունը։ Դուբայում անցկացված լայնածավալ հատուկ գործողության ընթացքում վնասազերծվել է կիբեռխարդախության խոշոր կենտրոն, ձերբակալվել է շուրջ 300 կասկածյալ, առգրավվել է ավելի քան 300 միլիոն դոլարի գույք և ազատվել են մարդկանց թրաֆիքինգի հազարավոր զոհեր, հայտնել է ՀՖԲ-ն։