ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան
Անընդհատ ապօրինի գույքից եք խոսում, ասում եք՝ եթե մենք չզբաղվեինք քաղաքականությամբ, ապա ապօրինի գույքի գործերը չէին լինի: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 5-ի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Եթե ապօրինի գույքի գործերը չլինեին, դուք քաղաքականությամբ չէիք զբաղվելու: Դուք գնալու էիք, վայելելու էիք ձեր ապօրինի գույքը մալդիվներում, բալիներում, կալուգաներում, Բելառուսում և տարբեր տեղերում: Հետևաբար, դուք քաղաքականության մեջ եք, որպեսզի ապահովեք, պաշտպանեք, փորձեք փրկել ձեր ապօրինի գույքը:
Նույնը քաղբանտարկյալներին է վերաբերում: Դուք քաղաքականության մեջ չէիք լինի, եթե հանցավոր գործունեություն չկատարեիք: Հիմա անունը դրել եք քաղբանտարկյալ: Դուք քաղաքական վահանով ուղղակի ուզում եք պաշտպանվել: ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, և սա միանշանակ է»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը