2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. Փաշինյան
Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետևյալ կերպ. 2026-2031 թվականը 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 6-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ իրատեսական խնդիր է, առավել ևս այն պրոցեսները, որ մենք ընտրություններից հետո տեսնում ենք, նաև հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպված: Ուզում եմ նաև հանրությանը շնորհակալություն հայտնել համբերատարության համար, չնայած ձգձգումները մեզ նույնքան նյարդայնացրել են, ինչքան հանրությանը, բայց, այնուամենայնիվ, մեխանիզմները գործարկված են: 2026-ից մինչև 2031 թվականը 2 մլրդ դոլարի գույք պետք է վերադարձվի պետությանը և համայնքներին բոլոր մեխանիզմների գործարկմամբ»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց նաև վերադարձված գույքերի հետագա ճակատագիրը՝ տեղեկացնելով, որ առավոտյան «տարօրինակ» նամակ է ստացել քաղաքացուց, ըստ որի՝ այն գույքը, որը վերադարձվել է համայնքին, հիմա համայնքը կրկին ուզում է վերադարձնել այն անձին, ումից վերադարձվել է համայնքին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը