«Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքը
Անգլիայի գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել նախամրցաշրջանային ստուգատեսների շարքը։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է իսպանական «Բետիսի» վստահ հաղթանակով՝ 3:1։
«Արսենալը» 2025/2026 մրցաշրջանում դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ 38 խաղում վաստակելով 85 միավոր: Բացի այդ, Միկել Արտետայի գլխավորած թիմը հասել էր նաև ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով ցավալի պարտություն էր կրել ֆրանսիական ՊՍԺ-ից (1:1, 3:4):
Ինչ վերաբերում է «Բետիսին», ապա իսպանական թիմը Լա Լիգայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 60 միավոր։ Նշենք նաև, որ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 94 միավոր վաստակած «Բարսելոնան»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին