Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ
Չինաստանում ստեղծել են ռոբոտ, որն այնքան նման է մարդուն, որ նրա շարժումները զարմացրել են օգտատերերին։ Origin–F1 հումանոիդ ռոբոտի արժեքը կարող է հասնել 173 հազար դոլարի։ Ռոբոտը կարողանում է բնական կերպով շարժել աչքերը, փոխել դեմքի արտահայտությունները և խոսել։
Origin–F1-ի արժեքը գնահատվում է 50 հազարից մինչև 173 հազար դոլար՝ կախված տեխնիկական համալրումից։ Չնայած բարձր գնին՝ ռոբոտը մեծ հետաքրքրություն է առաջացրել համացանցում։ Օգտատերերից մեկը գրել է․ «Հայրս գումար է հավաքել տան համար, ես՝ ապագա իմ ռոբոտ-աղջկա երազանքի համար»։
Մեկ ուրիշը կատակել է․ «Շուտով մենք կունենանք ռոբոտ-ընկերուհիներ, որոնք մեզանից անհասանելի կլինեն»։ Ռոբոտի տեխնիկական համակարգը ներառում է 26 շարժման ազատության աստիճան, ինչը թույլ է տալիս իրականացնել նույնիսկ դեմքի ամենանուրբ միկրոշարժումները։ Առայժմ Origin–F1-ը ներկայացվում է երկու տարբերակով՝ սև և շիկահեր մազերով կերպարներ։ Սակայն ընկերությունը հայտարարել է, որ ապագայում հնարավոր կլինի ստեղծել անսահմանափակ թվով արտաքին կերպարներ՝ 3D վերակառուցման և հատուկ բիոնիկ մաշկի տեխնոլոգիայի միջոցով։
radar armenia


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին