«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը, որն ուղղված է Շիրակի մարզի հարուստ և ինքնատիպ երգիծական բանահյուսության փաստագրմանն ու հանրայնացմանը՝ հեռուստատեսային և թվային մեդիա ձևաչափերով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ծրագրի իրականացումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «Շիրակի երգիծական բանահյուսությունը» մշակութային տարրը ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ գրանցվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ այդ կերպ առաջնահերթություն ստանալով պահպանության և կենսունակության ապահովման ուղղությամբ: Առաջարկը ներկայացրել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը՝ մարզի համայնքներում գրանցած դաշտային հետազոտական նյութերի հիման վրա և հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի կողմից:
Ծրագրի ընթացքում Շիրակի երգիծական բանահյուսությունը կրկին հանրային դաշտի ուշադրության կենտրոնում է՝ որպես մշակութային ինքնության կենսունակ բաղադրիչ՝ պահպանելով համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգությունը, երիտասարդության կողմից այդ ժառանգության նորովի արժևորումը: Սոցիալական հարթակներում երգիծական բանահյուսության նմուշների տարածումն ընդլայնում է դրա պահպանության և շարունակականության ապահովման հետագա հնարավորությունները:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում