Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ
2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 209 քրեական վարույթ, որոնք վերաբերում են ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Նշված քրեական վարույթներից 90-ով ձերբակալվել է 282 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 296 անձի նկատմամբ: 6 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեղադրյալներից 126-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝ 58 կալանք և 68 տնային կալանք, իսկ 162-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
90 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 350-ից ավելի անձ:
65 վարույթով նախաքննությունը 207 անձի վերաբերյալ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել