Ճապոնիայում չորս մարդ է զոհվել Դուջուան թայֆունի պատճառով
Ճապոնիայի Կանագավայի և Տիբայի պրեֆեկտուրաներում չորս մարդ է զոհվել Դուջուան թայֆունի պատճառով առաջացած սողանքների հետևանքով: Այդ մասին հաղորդում է Kyodo News-ը։ Երկու մարդու զոհվելու մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 21-ին, իսկ մեկ օր անց ևս երկու տարեց կանանց գտել են սողանքների հետևանքով ավերված տների փլատակներում։ Եվս վեց մարդ անհետ կորած է: Առնվազն 22-ը վնասվածքներ են ստացել։
Սեպտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ մոտավորապես 48 000 տնային տնտեսություն առանց էլեկտրականության է մնացել թայֆունի հետևանքների պատճառով։
Թայֆունն ուղեկցվել է տեղատարափ անձրևներով ու քամու ուժգին պոռթկումներով։ Օսիմայի շրջանում (Տոկիոյի պրեֆեկտուրա) 48 ժամվա ընթացքում 832 մմ տեղումներ են գրանցվել։
Օդերևութաբանները եղանակային պայմանների բարելավում են կանխատեսում սեպտեմբերի 22-ին, քանի որ թայֆունը հեռանում է Ճապոնիայից դեպի հյուսիս-արևելք. այնուամենայնիվ, սողանքների վտանգը պահպանվում է։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում