Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է երիտասարդների հետ «Ռեստարտ» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը` շուրջ 200 մասնակիցներով Երևանից և մարզերից: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի հետ խաղաղության շարունակական ամրապնդման, գործընկերությունների զարգացման գործում ՀՀ առանցքային մոտեցումները։
Հաջորդիվ Արարատ Միրզոյանը հանգամանալից պատասխանել է ներկաներին հետաքրքրող շուրջ երկու տասնյակ հարցերի. ծավալված ակտիվ և անկեղծ զրույցի միջոցով քննարկվել են արտաքին քաղաքական բոլոր կարևոր հարցերը։ Դրանց շարքում էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության ամրապնդման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, առկա հարաբերությունների առնչությամբ՝ դրանց առավել ընդլայնման գործընթացները, տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման հարցեր։
Ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման միջոցով ՀՀ համար բացվող նոր հնարավորություններին։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, փոխշահավետ հարաբերությունների և ՀՀ զարգացման օրակարգի հետևողական առաջ մղումը։ Ի պատասխան երիտասարդներին հուզող հարցերի, նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև հիբրիդային սպառնալիքների երևույթին, դրանց դրսևորումներին և արդյունավետ հակազդման մոտեցումներին։
Հաշվի առնելով, որ երիտասարդների հետ այս ձևաչափով հանդիպումը տեղի ունեցավ «Գրքի օրվա» նախաշեմին՝ նախարար Միրզոյանը հանդիպման ավարտին գրքեր նվիրեց քննարկմանն իրենց հարցերով առավել ակտիվ մասնակցած երիտասարդներին։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ