Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Հայաստան

100 մլն եվրո վարկ՝ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զարգացման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 19–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրին»։ Այս համաձայնագիրը ստորագրվել է 2025–ի դեկտեմբերին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար։

Ծրագիրն առաջարկում է համալիր և փուլային լուծում։ Այն ունի ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչ, որը համաֆինանսավորելու է Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը։

ՀՀ Սյունիքի մարզում՝ տեղական մակարդակում իրականացվող բաղադրիչ՝ ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և կայուն ու ընդգրկուն գյուղատնտեսության զարգացմանը: Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում։

Ծրագիրը հիմնվելու է չորս հիմնական բաղադրիչների վրա՝ ներդրումներ ջրային ենթակառուցվածքների արդիականացման և վերականգնման ու ոռոգման ոլորտում, ներդրումներ ավելի զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար, ներդրումներ ագրոբիզնեսի բնագավառում, ներառյալ` ագրոզբոսաշրջությունը, որի նպատակն է ավելի մեծ արժեք հաղորդել արտադրանքին, որը կայուն գյուղատնտեսության նախապայման է, կանաչ և խելացի գյուղատնտեսության աճի զարգացման համար առաջադեմ ֆինանսական մեխանիզմների մշակում` առանցքային ուշադրություն դարձնելով թվայնացմանը։

ԶՖԳ-ի ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից՝ երեք տրանշով, ՀՀ Սյունիքի մարզի ֆինանսավորման վարկը՝ 30 մլն եվրո, Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի առաջին մասնաբաժինը՝ առավելագույնը 30 մլն եվրո, Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի երկրորդ մասնաբաժինը՝ առավելագույնը 40 մլն եվրո: WISE ծրագրի համաֆինանսավորողը Համաշխարհային բանկն է:

Տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաև 12.456 մլն եվրո դրամաշնորհ:

Համաձայնագրի գործողության ժամկետը՝ ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Համաձայնագրի ստորագրման ամսաթվի երեք տարին լրանալը:

Հարկ է նշել, որ Համաձայնագրի շրջանակներում ՀՀ 2026թ. պետական բյուջեով նախատեսված է 193.6 մլն ՀՀ դրամ, որից՝ 161.3 մլն ՀՀ դրամը վարկային միջոցներ, 32.3 մլն դրամը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներ: