Հայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակ
Հռոմում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6-ի շրջանակում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ մասնակցել է «Ագրոսննդային համակարգերը գործողության մեջ հանուն բնության» խորագրով հատուկ բարձր մակարդակի միջոցառմանը և հանդես է եկել բացման խոսքով։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր փուլում է․ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-ը Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 2030 թիրախներին հասնելու ճանապարհի կեսն է, և այժմ երկրի պարտավորությունները պետք է վերածվեն չափելի արդյունքների՝ ի շահ բնության ու մարդկանց։
Նախարարը նշել է, որ սննդային անվտանգությունը, հողերի դեգրադացիան, կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը փոխկապակցված են․ կենսաբազմազանության պահպանումը ոչ թե հակադրվում, այլ հիմք է դառնում սննդային անվտանգության համար՝ ուժեղացնելով դիմակայունությունը և ապահովելով կայուն արտադրություն։
Կարևորոել է միջոլորտային համագործակցությունը և ներառական մոտեցումը՝ գյուղատնտեսների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության ընդգրկումը ազգային ռազմավարություններում՝ կայուն հողօգտագործման, ագրոէկոլոգիայի, գենետիկական ռեսուրսների պահպանման և վնասակար սուբսիդիաների նվազեցման ուղղություններով։
Հայաստանը COP17-ին կմոտենա «Գործողություն հանուն բնության» սկզբունքով՝ գիտության վրա հիմնված մոնիթորինգով, քաղաքականության համադրմամբ և կայուն ներդրումներով, որպեսզի տրված խոստումները վերածվեն իրական բարեփոխումների։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...