Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ո՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարար Գիրք նվիրելու օրը՝ Դատախազությունում ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալ Սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը կարգելվի Flyone Armenia-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթումի՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք դրամից ԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանը Առգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը Ռուսաստանից 2025 թվականին ավելի քան 70 000 օտարերկրացի է վտարվել Որ հասցեներում ջուր չի լինի Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ո՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարարԳիրք նվիրելու օրը՝ ԴատախազությունումԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալՍնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը կարգելվիFlyone Armenia-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթումի՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք դրամիցԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանըԱռգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը«Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը հաղթանակներ տարան ուսումնամարզական հավաքի վերջին խաղերումՌուսաստանից 2025 թվականին ավելի քան 70 000 օտարերկրացի է վտարվել Որ հասցեներում ջուր չի լինիՀարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԷկոնոմիկայի նախարարը տաքսիստների վարկավորման խնդրի վերաբերյալ քննարկում է նախաձեռնելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԳիրք նվիրելու օր՝ նվազող գրադարաններ․ ի՞նչ խնդիրներ ունի գիրքը Հայաստանում5,5 մագնիտուդով երկրաշարժ` ԻրանումՁնահոսք Կալիֆորնիայում. 8 դահուկորդ մահացել էԻրանին հարված հասցնելու օգտին բազմաթիվ պատճառներ կան. Սպիտակ տունՀայաստանը կխորացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Լեհաստանի հետԵրրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստՀիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրությանԹեհրանը գրավոր առաջարկ կներկայացնի Վաշինգտոնին. ReutersՀայաստանում բնակվող ո՞ր ազգային փոքրամասնություններն են առավել մեծաթիվԻնչ պետք է անեն արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված քաղաքացիները100 մլն եվրո վարկ՝ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զարգացման համարՊերուի խորհրդարանը նախագահ է ընտրել 83-ամյա պատգամավոր Խոսե Մարիա ԲալկասարինՀայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին ձերբակալել են Իսրայելում. Daily MailՄայիսի 2-ից կմեկնարկեն Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթերըՄեծ Պահք. Օր 4Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներՀայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրըՀայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակԻրանի հետ լարվածության աճի պատճառով ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում ՍիրիայիցՎիճաբանություն և ծեծկռտուք. 5 հոգով ծեծի են ենթարկել երիտասարդներին․ վիրավորներ կանՀայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվելՌուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բխում է ԱՄՆ շահերից. Կիրիլ ԴմիտրիևԻնտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ. Մակա ԲոչորիշվիլիՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները․ ՄիրզոյանԱյսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել ԻրանինՈվ կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինըՓետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելուՄարկո Ռուբիոն կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին ՃարտարումԼարսը կրկին փակ էԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիՀայաստանի երկաթուղային համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել». ՇոյգուԱՄՆ մտադիր է ընդլայնել օտարերկրյա արբանյակների վերահսկողությունըՔՊ-ում էլի ներքին խմորումներ են
Մամուլ

Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ 2-րդ քրեական գործն է հարուցված եղել։ Նա կրկին կանգնել է դատարանի առաջ։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում, վարել է ավտոմեքենա։ Սա այն պայմաններում, երբ եղբայրը իշխող ՔՊ-ի կարկառուն դեմքերից է, և անպատժելիությունը երաշխավորված է եղել։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ավետ Արսենի Կոնջորյանը, 07.07.2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով՝ 07.07.2025 թվականից մինչև 07.07.2026 թվականը, զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում՝ «Օրիգինալ ֆուդ»-ի մոտակայքում, վարել է «Մերսեդես» մակնիշի 11 IM 110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունը։

Դատարանում, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նախաձեռնվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ՝ նախկինում դատապարտված չլինելու հիմքով։ Արդյունքում դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամի չափով։

ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառմամբ՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նշանակված տուգանքի՝ 375.000 ՀՀ դրամ գումարի վճարումը թույլատրել կատարել 1 (մեկ) տարվա ընթացքում։ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել։ ArmLur.am-ը զրուցեց Ավետ Կոնջորյանի փաստաբան Մելանյա Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են դատարանում նշել, որ նա նախկինում դատապարտված չի եղել։

Վերջինիս հայտնեցինք, որ Ավետ Կոնջորյանը խարդախության համար նախկինում դատապարտված է եղել, և մեղադրական վճիռ կա նրա մասով, որի էկրանապատճեները «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր։ Փաստաբանը նշեց, որ ժամկետներ գոյություն ունեն, որոնց լրանալուց հետո անձն այլևս դատապարտված չի համարվում, և սա միայն Ավետ Կոնջորջյանին չի վերաբերում։

Նա նշեց նաև, որ վերոնշյալ գործով նույնպես, եթե տուգանքը վճարի նույն պահին, ապա նորից կհամարվի դատվածություն չունեցող անձ։ Դատելով իրավիճակից՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր համար նախկինում խարդախության գործով կալանավորվելն ու դատապարտվելը դաս չի եղել, և նա տարիներ անց կրկին խախտել է օրենքը ու կրկին հայտնվել դատարանի առաջ։ Դե հիմա արդեն՝ եղբոր իշխանական հովանու ներքո»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: