Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ։ 455 մետրանոց թունելում ջրամեկուսացումն ամբողջացված է, բետոնացումը թափ է հավաքում։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի 455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքներն ավարտվել են: Սա առանցքային քայլ է դեպի թունելի շահագործում՝ ապահովելով դրա երկարակեցությունն ու անվտանգությունը: Ջրամեկուսացման հաջող ավարտից հետո շինարարական թիմերն անցել են հաջորդ կարևոր փուլին՝ թունելի բետոնացման աշխատանքներին, որոնք այս պահին իրականացվում են ակտիվ տեմպերով։ Քաջարան-Ագարակ հատվածը ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի ավարտը կնպաստի տրանսպորտային հոսքերի արդյունավետության բարձրացմանը, ճանապարհորդության ժամանակի կրճատմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը: Շինարարական աշխատանքները շարունակվում են՝ պահպանելով որակի և անվտանգության ամենաբարձր չափանիշները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց