Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
G7-ի գագաթնաժողովի կուլիսներում պատահաբար միացած միկրոֆոնից լսվել է առաջնորդների զրույցը։
Մելոնին խոստովանել է, որ իրեն սուրճ է անհրաժեշտ՝ թարմությունն պահպանելու համար:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կատակով արձագանքել է. «Ու նաև՝ ծխախոտ»:
Մելոնին պատասխանել է. «Ո՛չ, ես դադարեցրել եմ»։
Նրա այս հայտարարությունն արժանացել է համաշխարհային մյուս առաջնորդների աջակցությանը. Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին, ով նույնպես մոլի ծխող է, գովել է նրան՝ ասելով. «Դու թողեցի՞ր այն: Բրավո՛»:
Հարցին, թե որքան ժամանակ է անցել, Մելոնին հաստատել է, որ արդեն «մեկ ամիս է», ինչ թողել է այդ սովորությունը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ մասնագիտությամբ բժիշկ է, գովասանքով է արձագանքել. «Լավ է»։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հարցրել է. «Նիկոտինային սպեղանի օգտագործո՞ւմ եք»,— միաժամանակ բռնելով իր սեփական ձեռքը։
Այնուհետև ֆոն դեր Լայենը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայից հարցրել է, թե արդյոք նա նախկինում ծխող եղել է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը միացել է զրույցին՝ հարցնելով. «Իսկ ե՞րբ եք թողել», ինչին Կոշտան պատասխանել է, որ այդ սովորությունից հրաժարվել է 2005 թվականին։
«Եվ վե՞րջ, այլևս երբեք չե՞ք վերադարձել դրան»,— հարցրել է Սթարմերը։
«Երբե՛ք։ Քսանմեկ տարի առաջ»։
Մելոնիի այս հայտարարությունը մեծ արձագանք է ստացել, քանի որ նա մոլի ծխող է. 49-ամյա քաղաքական գործիչն անցյալ տարվա հոկտեմբերին նույնիսկ կատակել էր, թե կարող է «ինչ-որ մեկին սպանել», եթե իրեն ստիպեն թողնել ծխելը։
Նրա ծխելու թեման քննարկվել է նաև 2025 թվականի հոկտեմբերին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։
Էրդողանը, որ ծխելու դեմ պայքարի մոլի կողմնակից է, նրան ասել էր. «Դուք հիանալի տեսք ունեք։ Բայց ես պետք է ստիպեմ ձեզ թողնել ծխելը»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջամտել էր զրույցին՝ ասելով. «Դա անհնար է»։
«Գիտեմ, գիտեմ,— ասել էր Մելոնին,— ես չեմ ուզում ինչ-որ մեկին սպանել»։


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է
աշխարհի առաջնությունը
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր