Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված օրենքներ Լավրովը մեկնել է Նյու Յորք ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին Արդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներում Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց Աշխարհի առաջնությանն ընդառաջ ռուս մարմնամարզիկները դեռ վիզա չեն ստացել Շենգավիթի համայնքային ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը Թրամփը կիսվել է Newsmax-ին Հաջիևի տված հարցազրույցով Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Բալկանյան թիմին խիտ և բարդ օրացույց է սպասվում Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)

ԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված օրենքներԼավրովը մեկնել է Նյու ՅորքԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասինԱրդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներումՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածքԱրգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեցԱշխարհի առաջնությանն ընդառաջ ռուս մարմնամարզիկները դեռ վիզա չեն ստացելՇենգավիթի համայնքային ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըԹրամփը կիսվել է Newsmax-ին Հաջիևի տված հարցազրույցովՈվ կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթումԲալկանյան թիմին խիտ և բարդ օրացույց է սպասվումՇարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշեցրել է, որ ութ հակամարտություն է կարգավորելԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպում են ունեցել Նյու ՅորքումՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանց տեղումների եղանակՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում 32 ժամով գազամատակարարումը կդադարեցվիԼա Լիգայի նախագահը մրցաշարի սեփականատերը չէՔննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ ԶելենսկիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումԵրբ կշեռքի նժարին մարդկային կյանքի փրկությունն է (տեսանյութ)Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը. Դավիթ ԱռուշանյանՎարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըԱշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. ԳուտերեշՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումըTRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը (տեսանյութ)Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգըԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնումՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավայինZ համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համարՄաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն էՀամայնքային ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելՓոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվելԱնկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆՎաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերելԹրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. BloombergԻրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներԸնտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփելԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել էԱՀԾ ղեկավարը մեկնել է ԲաքուՄենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էրԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբՌուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանաԲարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանիցԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. ՌուբիոՀայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել
Հայաստան

Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել

Վերջին շաբաթներին Հայաստանում միանգամից մի քանի զանգվածային սննդային թունավորում է գրանցվել։ Տարբեր համայնքներում և հանրային սննդի օբյեկտներում գրանցված դեպքերը կրկին սրել են հարցը, թե որտեղ է խզվում սննդի անվտանգության շղթան, և թե որ փուլում է առաջանում վտանգը։

Տոնական սեղան, ուրախ հավաք․ ընտանեկան կարևոր օրը ժամեր անց վերածվեց անհանգստության։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցը մկրտության երեկոյի մասնակից էր։ Ասում է՝ սննդի համն ու հոտը կասկածելի չէին։ Սակայն ժամեր անց ինքնազգացողությունը վատացել է․ որովայնային ցավեր և սննդային թունավորմանը բնորոշ այլ ախտանիշներ։ Կեսգիշերին ստիպված եղավ բժշկի դիմելու։ Պարզվեց՝ միակը չէր։ Օգոստոսի 1-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Բոլորն էլ՝ նույն միջոցառման մասնակիցներ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը հանրային սննդի ոլորտում։ ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ՝ միայն ամռան երկու ամսում ստուգվել է հանրային սննդի 107 օբյեկտ։ 13-ում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնց պատճառով գործունեությունը կասեցվել է։ Կասեցված օբյեկտներից են մանկական երեք ճամբարների խոհանոցներ․

«Նրանցից 5-ը խախտումները վերացրել են, և վերականգնվել է նրանց գործունեությունը, մնացածը շարունակում են մնալ դեռ կասեցված»։

Տեսչական մարմնի ստուգումները տարեկան ծրագրով են, նաև քաղաքացիների բողոքների և ահազանգերի հիման վրա։ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը նշում է՝ հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվում են տարբեր չափի տուգանքներ՝ կախված խախտման բնույթից․

«Օրինակ՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների համար հանրային սննդի կետերում նախատեսվում է տուգանք 20-120 հզր դրամ, պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի համար՝ 100-200 հզր դրամ տուգանք, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումով սննդամթերք արտադրելու համար՝ 200-500 հզր դրամ, արտադրություններում արտադրական պրոցեսները կամ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար՝ արդեն 400 հզր դրամ, ու յուրաքանչյուր խախտում գումարվում է իրար»։

Սննդային թունավորման պատճառները ողջ շղթայի տարբեր փուլերում են՝ հումքի ընդունումից մինչև պատրաստում, պահպանում և մատուցում։

Վերջին շաբաթներին զանգվածային թունավորման դեպքերից մեկը Լոռու մարզի Ճոճկան համայնքում էր։ Հարսանեկան արարողությունից հետո 22 քաղաքացի բժշկի էր դիմել սուր աղիքային վարակի ախտանիշներով՝ հիմնականում փսխում և լուծ։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել էր ստաֆիլոկոկային վարակ։

Տեսչական ստուգումները հայտնաբերել էին սանիտարահիգիենիկ մի շարք լուրջ խախտումներ, օբյեկտի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել էր։

Աղմուկից զերծ չմնաց նաև Ֆրանսիայի դեսպանատունը։ Երկրի ազգային տոնի առիթով ընդունելությունից հետո տասնյակ հյուրեր սուր աղիքային վարակի ախտանիշներով դիմել էին բուժօգնության։ Հետազոտություններով հաստատվեց սալմոնելոզ։ Երևանի ամենահայտնի հյուրանոցներից մեկում պատվիրված սննդից թունավորումների պատճառով դեսպանատունը հայտնվեց անհարմար դրության մեջ և հաղորդագրությամբ ափսոսանք հայտնեց կատարվածի համար՝ ակնկալելով, որ կպարզվեն պատճառն ու մեղավորները։

Ստուգումներ սկսվեցին սնունդը պատրաստած խոհանոցում։ Պաշտոնական կառույցները նշել էին՝ միջոցառմանը մատուցված սննդի նմուշներն արդեն հնարավոր չէր հետազոտել, քանի որ դրանք ամբողջությամբ սպառված էին։

Հատկապես ամռան ամիսներին կարևորվում է, այսպես կոչված, «սառը շղթայի» պահպանումը՝ ասում է ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը․

«Ստուգման ընթացքում նայել ենք ընդունվող հումքի տեսակը․ ի՞նչ հումք ենք ընդունում, ի՞նչ պայմաններում է այն ընդունվում, այնուհետև ամբողջ ընթացքը՝ որտեղ է պահպանվում, սառնարաններում է արդյոք, թե ոչ, արդյոք սառնարանները կամ այն դարակաշարը, որտեղ որ պահպանվում է, համապատասխանում են օրենսդրական պահանջներին, թե ոչ։ Եփման պրոցեսներում արդյո՞ք ճիշտ է եփվում, սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հորդորում են սնունդը պատրաստել մատուցմանը հնարավորինս մոտ ժամերի, իսկ մինչև այդ պահել սառնարանային պայմաններում։ Երկար ժամանակ  բաց մնացած սնունդը պարզապես պետք է թափել։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանն ասում է՝ որքան էլ իրենք հորդորեն, հույսը մարդկանց գիտակցության վրա է․

«Սպառողներին կհորդորեմ, որ աչալուրջ լինեն, պահանջատեր լինեն և խախտումների դեպքում անպայման ահազանգեն, չհապաղեն, իսկ տնտեսվարողներին կհորդորեմ պահպանել օրենսդրական պահանջները և պարտավորություն կրեն սպառողների առողջության և անվտանգության համար»։

Երևանում ու Հայաստանի տարբեր համայնքներում տասնյակ մարդկանց հիվանդանոց հասցրած դեպքերը հիշեցնում են՝ ափսեում հաճախ լուրջ վտանգ է թաքնված, այնպես որ զգոն է պետք լինել։

armradio