Լավրովը մեկնել է Նյու Յորք
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Լավրովը ելույթ կունենա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովը ելույթում մանրամասն կներկայացնի ժամանակակից ամենասուր հիմնախնդիրների վերաբերյալ ռուսական մոտեցումները, գնահատականներ կտրվեն Համաշխարհային կազմակերպության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև առաջարկներ կներկայացվեն ՄԱԿ-ի դիրքերի և դրա հեղինակության վերականգնման վերաբերյալ:
Ակնկալվում է, որԼավրովը կանցկացնի մի շարք բազմակողմ միջոցառումներ և երկկողմ բանակցություններ: Մասնավորապես, չորեքշաբթի օրը նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Ավելի վերջում ԱԳ նախարարը պատմել էր, որ ծրագրում է ամերիկացի գործընկերոջից ճշտել Պետդեպարտամենտի դիրքորոշումը ուկրաինական կարգավորման, այդ թվում՝ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի վերաբերյալ: ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը կքննարկեն նաև փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում:


















































Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Ռուսաստանը վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման