Ակումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները
Լոնդոնի «Արսենալում» հիասթափությամբ են ընդունել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը։
«Անշուշտ, սա հիասթափեցնող է, սակայն մենք հասկանում էինք, որ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է, այլ ոչ թե առավել հավանական: Վինիսիուսը երբեք չի եղել մեր միակ տարբերակը։ Մենք ի սկզբանե դիտարկել ենք նաև այլընտրանքային թեկնածուների, և այդ աշխատանքները շարունակվում են մինչ օրս»,- նշել է «Արսենալի» ներկայացուցիչը։
Այժմ անգլիական ակումբը կենտրոնանալու է հարձակման ձախ եզրի ուժեղացման այլ տարբերակների վրա։ Հիմնական թեկնածուների թվում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Բրեդլի Բարկոլան և Իբրահիմ Մբայեն, ինչպես նաև Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը։ Բացի այդ, ակումբը չի հրաժարվել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու գաղափարից։
Օգոստոսի 6-ին «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Վինիսիուսի հետ պայմանագիրը մինչև 2032 թվականի ամառ երկարաձգելու մասին։ Բրազիլացին «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2018 թվականից «Ֆլամենգոյից» 45 մլն եվրոյով։ Ավարտված մրցաշրջանում նա մադրիդցիների կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի