Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն Կիևում հարվածի է ենթարկվել «Ուկրնավթա» ընկերությանը պատկանող բենզալցակայանը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտել Amazon Web Services ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող հարցեր Մոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտում Պատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել Տուրիստ չեմ` ավտոբուս չկա Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմում ԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված օրենքներ Լավրովը մեկնել է Նյու Յորք ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին Արդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներում

Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացունԿիևում հարվածի է ենթարկվել «Ուկրնավթա» ընկերությանը պատկանող բենզալցակայանը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտելAmazon Web Services ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող հարցերՄոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտումՊատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել Տուրիստ չեմ` ավտոբուս չկաԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված օրենքներԼավրովը մեկնել է Նյու ՅորքԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասինԱրդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներումՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածքԱրգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեցԱշխարհի առաջնությանն ընդառաջ ռուս մարմնամարզիկները դեռ վիզա չեն ստացելՇենգավիթի համայնքային ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըԹրամփը կիսվել է Newsmax-ին Հաջիևի տված հարցազրույցովՈվ կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթումԲալկանյան թիմին խիտ և բարդ օրացույց է սպասվումՇարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշեցրել է, որ ութ հակամարտություն է կարգավորելԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպում են ունեցել Նյու ՅորքումՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանց տեղումների եղանակՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում 32 ժամով գազամատակարարումը կդադարեցվիԼա Լիգայի նախագահը մրցաշարի սեփականատերը չէՔննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ ԶելենսկիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումԵրբ կշեռքի նժարին մարդկային կյանքի փրկությունն է (տեսանյութ)Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը. Դավիթ ԱռուշանյանՎարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըԱշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. ԳուտերեշՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումըTRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը (տեսանյութ)Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգըԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնումՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավայինZ համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համարՄաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն էՀամայնքային ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելՓոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվելԱնկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆՎաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերելԹրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. BloombergԻրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներԸնտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփել
Բիզնես

Խաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերից

Խաղադրույքը շատերի համար սկսվում է որպես ժամանց, բայց որոշ ընտանիքների համար այն վերածվում է ֆինանսական ու սոցիալական խնդրի։ Պարտքեր, կորցրած եկամուտներ, ընտանիքի ներսում առաջացած լարվածություն․ խաղային կախվածության հետևանքները տարիներ շարունակ քննարկվող խնդիր են դարձել։ Կառավարությունն այժմ հայտարարում է, որ ոլորտը մտնում է վերահսկողության նոր փուլ։

Հայաստանում խաղային ոլորտը վերջին տարիներին արագ ընդլայնվել է։ Օնլայն հարթակների տարածումն ավելի հասանելի է դարձրել խաղադրույքը, իսկ պետության վերահսկողության հնարավորությունները մինչև այժմ սահմանափակ են եղել։

 2027 թվականի հունվարի 1-ից խաղատնային և օնլայն խաղադրույքների ամբողջ համակարգը պետք է գործի միասնական թվային հարթակի միջոցով։

Նպատակը՝ վերահսկել յուրաքանչյուր խաղադրույք՝ սկսած մասնակցությունից մինչև շահումների հաշվառում, սահմանափակել օրենքով արգելված մասնակցությունը և նվազեցնել ստվերային շրջանառությունը։ Հարցն օրախնդիր է ու շատ ընտանիքների ճակատագրի հարցը։ Վարչապետը կառավարության նիստում ընդունում է, որ մինչեւ այժմ պետությունը չի կարողացել ամբողջապես վերահսկել դաշտը։

«Առաջինը՝ ստվերը բացառելու ենք, երկրորդը՝ այն սահմանափակումները, որոնք օրենքով նախատեսված են, արդեն գործնականում կիրառելու ենք, որովհետև մինչև այժմ շատ դեպքերում դրա հնարավորությունը չենք ունեցել»։

Նոր համակարգը նախատեսում է նաև մեխանիզմ, որով քաղաքացին կամ նրա ընտանիքի անդամը կարող է դիմել՝ սահմանափակելու տվյալ անձի մասնակցությունը խաղադրույքներին։ Վարչապետը պատմել է, որ նման խնդրանքներով իրեն դիմած քաղաքացիներ են եղել։ Նիկոլ Փաշինյան

«Մարդը կամ ընտանիքի անդամը հնարավորություն ունենա դիմում գրել ու ասել, որ այս մարդուն արգելեք խաղադրույք կատարելու հնարավորությունից»։

Կառավարության ներկայացմամբ՝ նոր հարթակը պետք է ոչ միայն վերահսկի ֆինանսական հոսքերը, այլև ներդնի պատասխանատու խաղի մեխանիզմներ՝ թույլ չտալով օրենքով սահմանափակված խմբերի մասնակցությունը։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ համակարգի ստեղծման հիմքերը դրվել են դեռևս 2024-ի օրենսդրական փոփոխություններով։ Հայտարարվել է միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրվել է «Ռանդըմ Սիսթեմս Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերությունը։

ՊԵԿ-ի ներկայացմամբ՝ ընտրված օպերատորը նման փորձ ունի նաև Վրաստանում։ Էդուարդ Հակոբյան

«Հաղթող մասնակցի կողմից ստեղծվել և պետական գրանցում է ստացել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ընկերությունը, որին առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր»։

Նոր համակարգը պետք է իրական ժամանակում արձանագրի խաղադրույքները, կիրառի սահմանափակումներ և ապահովի ոլորտի վերահսկողությունը։

Բացի վերահսկողությունից, փոխվելու է նաև շահումների հարկման մեխանիզմը։ Համակարգի գործարկումից հետո շահումները կհարկվեն տարեկան 5 տոկոս դրույքաչափով, իսկ խոշոր շահումների դեպքում՝ 10 տոկոս։

Սակայն ոլորտի կարգավորման հարցում հիմնական մարտահրավերը միայն տեխնիկական վերահսկողությունը չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ կարևոր է հասկանալ նաև, թե որքան արդյունավետ կլինեն կախվածությունը կանխարգելող մեխանիզմները, և արդյոք նոր համակարգը կկարողանա նվազեցնել ոչ միայն ստվերը, այլև խաղային խնդիրների սոցիալական հետևանքները։

Կառավարությունը վստահեցնում է՝ նոր թվային հարթակը կդարձնի ոլորտը թափանցիկ և վերահսկելի։ Իսկ թե որքանով այն կփոխի մարդկանց վարքը և կսահմանափակի խաղային կախվածության տարածումը, ծանր հարց է։

Պաշտոնական տվյալներով՝ ոլորտի շրջանառությունը վերջին տարիներին կտրուկ աճել է․ եթե 2021 թվականին խաղադրույքների տարեկան ընդհանուր շրջանառությունը գնահատվում էր շուրջ 1.2 տրիլիոն դրամ, ապա 2023 թվականին այն արդեն գերազանցել է 3.5 տրիլիոն դրամը։ Միաժամանակ պետական բյուջե մուտքագրվող հարկային եկամուտները նույն ժամանակահատվածում աճել են մոտ 2.5 անգամ՝ հասնելով ավելի քան 120 միլիարդ դրամի։ Օնլայն հարթակների օգտատերերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, անցել է 500 հազարից, ինչը զգալի աճ է նախորդ տարիների համեմատ։

Օրերս Փաշինյանը նաեւ մեկ այլ խիստ մտահոգիչ տեղեկություն էր բարձրաձայնել. բանակում մոլի խաղերով զբաղվելը ծանր պատկեր է դարձել։

armradio.am