Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Այսօր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) հյուրընկալվեցի նաև աշխարհահռչակ ամերիկահայ տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:
«Դարոնին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից։ Մեր առաջին շփումից արդեն հասկացա, որ գործ ունեմ առաքինի գիտնականի և պատասխանատու մանկավարժի հետ։ 2013 թվականին Դարոնն արդեն համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական էր, իսկ ես՝ Ամերիկյան համալսարանի սովորական ուսանող։ Այդ ժամանակ որոշեցի, որ մակրոէկոնոմիկայի դասընթացի հանձնարարություններից մեկը պետք է քննարկեմ հենց նրա հետ, և, գրեթե չակնկալելով պատասխան, նամակ գրեցի նրան։
Ի զարմանս ինձ՝ բազմազբաղ գիտնականը, որն արդեն այդ տարիներին աշխարհի ուշադրության կենտրոնում էր, ոչ միայն պատասխանեց, այլև մեծ պատասխանատվությամբ շարունակեց նամակագրությունը՝ խորհուրդներ տալով մի ուսանողի, որին անձամբ նույնիսկ չէր ճանաչում։
Այսօր MIT-ում Դարոնի հետ ջերմությամբ հիշեցինք այդ պատմությունը։ Քննարկեցինք Հայաստանի վերջին տարիների զարգացումները, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված օրակարգը, ինչպես նաև Դարոնի մյուս շաբաթ լույս տեսնող What Happened to Liberal Democracy? գիրքը։
Ուրախությամբ նշեմ, որ Դարոնը մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան»,- գրել է նա։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել