Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակը
2026 թվականի օգոստոսի 12-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում, որը կանցնի Հյուսիսային կիսագնդի մի շարք հատվածներով՝ միլիոնավոր մարդկանց հնարավորություն տալով դիտել բնության ամենատպավորիչ երևույթներից մեկը։ Ամբողջական խավարման գոտին, որտեղ Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արեգակը, կսկսվի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրայից, այնուհետև կանցնի Արևելյան Գրենլանդիայի, Արևմտյան Իսլանդիայի և Հյուսիսային Իսպանիայի տարածքով։ Դրանից հետո այն կանցնի Բալեարյան կղզիների վրայով և կավարտվի Միջերկրական ծովում։
Այդ պահին հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի արտաքին մթնոլորտը՝ պսակը (կորոնան), քանի որ Լուսինն ամբողջությամբ կծածկի Արեգակը։ Ավելի մեծ տարածքում, որը կշրջապատի ամբողջական խավարման գոտին, տեսանելի կլինի մասնակի արևի խավարում։ Եվրոպայի մեծ մասը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Սկանդինավիայի երկրները։ Ակնկալվում է, որ Իսպանիան կլինի խավարումը դիտելու ամենահայտնի վայրերից մեկը՝ իր հասանելի դիրքի պատճառով։
Անկախ այն վայրից, որտեղ նախատեսվում է դիտել խավարումը, պետք է հիշել, որ առանց հատուկ պաշտպանության Արեգակին ուղիղ նայելն անվտանգ չէ։ Մասնակի փուլերի ընթացքում անհրաժեշտ է օգտագործել արևային ակնոցներ կամ աստղադիտակների, հեռադիտակների և տեսախցիկների համար նախատեսված արևային ֆիլտրեր։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի