Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg Իրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներ Ընտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է ԱՀԾ ղեկավարը մեկնել է Բաքու Մենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էր ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել Սեպտեմբերի 23-ից կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունը ՌԴ Ստերլիտամակ քաղաքում հրդեհ է առեւտրային համալիրում

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. BloombergԻրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներԸնտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփելԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել էԱՀԾ ղեկավարը մեկնել է ԲաքուՄենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էրԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբՌուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանաԲարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանիցԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. ՌուբիոՀայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվելՍեպտեմբերի 23-ից կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունըՌԴ Ստերլիտամակ քաղաքում հրդեհ է առեւտրային համալիրումԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԱրարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՊՆ-ն պարզաբանել է հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալըՄեր մարզիկը ոչ մի շանս չտվեց մրցակցինՍյունիքի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել դատարանԼիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանըՔննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ (տեսանյութ)Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀՍուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը (տեսանյութ)Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունիՄարատ Միքայելյանը պարտության է մատնել հույն բռնցքամարտիկինՎթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանումՃապոնիայում չորս մարդ է զոհվել Դուջուան թայֆունի պատճառովԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանումԹիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևումԽորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն (տեսանյութ)Պաշտոնապես մեկնարկել է COP17 Week Dilijan-ը COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթություններըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՆԳ նախարարություն․ Ձեր կողքին՝ 24/7 (տեսանյութ)ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել (տեսանյութ)Թայվանին զենքի վաճառքի նոր փաթեթի շուրջ որոշում կկայացվի մոտ ապագայումՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Օրտիս Արիասը երկու խաղով կարող է հեռացվել պարտականությունների կատարումից Աջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդինԱպակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր. Գիտության շաբաթ 2026Նրա խնդիրն այն է, որ գրեթե բոլոր այդ ռեկորդները «մինուս» նշանով են FLYONE ARMENIA ավիաընկերությունը Երևան-Բելգրադ-Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն էր խնդրել, որին Էնդի Բըրնհեմը համաձայնել էՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարարԿարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումներըԹուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ՖիդանԷրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԻնֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում 
Սպորտ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականների անդամներին, որոնք օրերս մասնակցել են Բաքվում անցկացված աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազգային հավաքականի մարզչական շտաբի ներկայացուցիչներն ու մարզիչները։

Աշխարհի Մ17 առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Ջանես Նազարյանը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Շնորհավորելով մարզիկներին և մարզիչներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունն այս առաջնությանն առանձնահատուկ նշանակություն ուներ։

«Սա շատ կարևոր մասնակցություն էր։ Բոլորս աննկարագրելի հպարտության զգացում ունեցանք, երբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ու բարձրացվեց մեր եռագույնը։ Շնորհակալ եմ այդ հպարտությունը մեզ և մեր պետությանը պարգևելու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարձր գնահատանքի են արժանի ոչ միայն մեդալակիրները, այլև աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած բոլոր մարզիկները։

Անդրադառնալով պատանի մարզիկների ապագային՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ աշխարհի առաջնությունում արձանագրված արդյունքները նրանց մարզական ճանապարհի միայն սկիզբն են։ «Այս մասնակցությամբ դուք ապացուցեցիք, որ դեռ շատ բարձունքներ ունեք նվաճելու»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ պետությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել բարձր նվաճումների սպորտի զարգացմանը։

Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել նաև մարզիչների և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներդրումը՝ նշելով, որ գրանցված հաջողությունները համատեղ աշխատանքի արդյունք են։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ պետության համար սպորտի զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթ ուղղություններից մեկը. նա վստահեցրել է, որ պետությունը շարունակելու է կանգնել մարզիկների կողքին՝ նրանց աջակցելով միջազգային բոլոր կարևոր մրցաշարերում և ստեղծելով անհրաժեշտ պայմաններ՝ նոր հաջողությունների հասնելու համար։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական աջակցության համար՝ նշելով, որ նպատակը պատանի մարզիկների հետ հասնելն է մինչև Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը՝ նշելով, որ վերսկսվել են Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում։

Նախարարի խոսքով՝ նպատակն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան մարզահամալիր, որը հնարավորություն կտա Հայաստանում հյուրընկալել խոշոր միջազգային մրցաշարեր։ Այդ համատեքստում նա առաջարկել է արդեն սկսել աշխատանքները՝ մարզահամալիրի շահագործման առաջին տարում ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտ ներկայացնելու ուղղությամբ։

«Նման մրցաշարերը չենք դիտարկում միայն որպես մեկանգամյա միջոցառում։ Դրանք ներդրում են մեր մարզական համակարգի զարգացման, մարզական միջավայրի բարելավման և ապագա հաջողությունների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Աշխարհի մինչև 17 տարեկանների չեմպիոն Ջանես Նազարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար: Նազարյանի խոսքով՝ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ էր Հայաստանն արժանավայել ներկայացնելը:

Նախարարը նաև առանձնահատուկ գնահատել է բրոնզե մեդալակիր Գևորգ Հարությունյանի կամային հատկանիշները, որը վնասվածքով շարունակել է պայքարը մինչև վերջ։

«Երբ տեսնում էի, թե ինչպես էիք պայքարում մինչև վերջ՝ նույնիսկ վնասվածքներով, հասկանում էի, թե որքան մեծ կամքի ուժ և նվիրում են պահանջվում՝ նման արդյունքների հասնելու համար։ Հենց այդ հատկանիշներն են ձևավորում մեծ մարզիկին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդ ըմբիշների հաջողությունները շարունակական կլինեն։

Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչները նաև կիսվել են աշխարհի առաջնությունից ստացած տպավորություններով և ներկայացրել մրցաշարի կազմակերպման վերաբերյալ իրենց գնահատականները։