Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ամերիկացի տնտեսագետ, ռիսկերի վերլուծաբան Նիկոլաս Նասիմ Թալեբի` Ադրբեջանում դասախոսություն կարդալուց հրաժարվելու գրառումը X սոցիալական ցանցում մեծ բանավեճի պատճառ է դարձել։
«Այն փաստը, որ որեւէ կառավարություն հավանում է իմ աշխատանքը, չի նշանակում, որ ես հետաքրքրված եմ դրան փոխադարձ պատասխանել։ Ես անշարժ գույքի գործակալ չեմ»,- գրել է նա։
Ավելի վաղ` տնտեսագետը նույն ցանցում հայտնել էր Բաքու մեկնելուց հրաժարվելու մասին։ «Ինձ հրավիրել էին մեկնել Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի (նրանք զգալիորեն բարձրացրին հոնորարը՝ կարծելով, որ դա ինչ-որ բան կփոխի եւ չհասկանալով իմ սկզբունքները)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ այնտեղ բանտարկված է Ռուբեն Վարդանյանը»,- գրել էր նա։
Նասիմ Նիկոլաս Թալեբը ամերիկացի էսսեիստ, մաթեմատիկական վիճակագիր, ռիսկերի վերլուծաբան եւ նախկին ֆինանսիստ է, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր։ Հայտնի են հատկապես նրա անորոշության ու պատահականության մասին նրա ուսումնասիրությունները։
Թալեբին միջազգային ճանաչում է բերել The Black Swan գիրքը, որտեղ ներկայացրել է «սեւ կարապի» գաղափարը՝ նկարագրելով անսպասելի եւ դժվար կանխատեսելի իրադարձություններ, որոնք կարող են լուրջ հետեւանքներ ունենալ։
armradio


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել