Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ կշեռքի նժարին մարդկային կյանքի փրկությունն է (տեսանյութ) Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը. Դավիթ Առուշանյան Վարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումը TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը (տեսանյութ) Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնում Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավային

Երբ կշեռքի նժարին մարդկային կյանքի փրկությունն է (տեսանյութ)Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը. Դավիթ ԱռուշանյանՎարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըԱշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. ԳուտերեշՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումըTRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը (տեսանյութ)Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգըԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնումՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավայինZ համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համարՄաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն էՀամայնքային ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելՓոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվելԱնկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆՎաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերելԹրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. BloombergԻրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներԸնտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփելԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել էԱՀԾ ղեկավարը մեկնել է ԲաքուՄենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էրԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբՌուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանաԲարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանիցԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. ՌուբիոՀայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվելՍեպտեմբերի 23-ից կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունըՌԴ Ստերլիտամակ քաղաքում հրդեհ է առեւտրային համալիրումԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԱրարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՊՆ-ն պարզաբանել է հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալըՄեր մարզիկը ոչ մի շանս չտվեց մրցակցինՍյունիքի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել դատարանԼիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանըՔննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ (տեսանյութ)Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀՍուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը (տեսանյութ)Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունիՄարատ Միքայելյանը պարտության է մատնել հույն բռնցքամարտիկինՎթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանումՃապոնիայում չորս մարդ է զոհվել Դուջուան թայֆունի պատճառովԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանումԹիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևումԽորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն (տեսանյութ)Պաշտոնապես մեկնարկել է COP17 Week Dilijan-ը
Մշակույթ

«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով

Օգոստոսի 10-ին և 11-ին Սիսիանում կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական փառատոնը։ Հինգերորդ տարում միջոցառումը կանցկացվի երկօրյա ձևաչափով, իսկ ծրագրում նախատեսված են միջազգային խոհարարական մրցույթ, համերգային ու մշակութային միջոցառումներ և Սիսիանի ու Իրանի Լահիջան քաղաքի քույր քաղաքներ դառնալու պաշտոնական արարողությունը։

Փառատոնի այս տարվա ծրագրի մանրամասները ներկայացվել են ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ «Նավասարդի» հինգերորդ տարում հիմնական նորությունը փառատոնի երկօրյա ձևաչափն է։ Միջոցառման պաշտոնական մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 16։00-ին։

Օգոստոսի 11-ի առավոտյան, ավանդույթի համաձայն, մասնակիցները կայցելեն Քարահունջ, որից հետո կվերադառնան Սիսիան և կշարունակեն փառատոնային ծրագիրը։ Տաղավարները կգործեն նաև երկրորդ օրը, իսկ երեկոյան նախատեսված են մշակութային միջոցառումներ։

Փառատոնի բացումից հետո Սիսիան քաղաքն ու Իրանի Գիլան նահանգի Լահիջան քաղաքը պաշտոնապես կդառնան քույր քաղաքներ։ Բահրամ Թահերիի խոսքով՝ Սիսիանի և Լահիջանի ընտրությունը պատահական չէ։ Երկու քաղաքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել մի շարք ընդհանրություններ՝ պատմական անցյալից և ճարտարապետությունից մինչև գյուղատնտեսություն, խոհարարական ավանդույթներ և քաղաքաշինական առանձնահատկություններ։

Իրանի փոխդեսպանի գնահատմամբ՝ համագործակցության փաստաթղթի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի մշակութային փոխանակումների և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է նաև, որ նպատակ կա Հայաստանում և Իրանում փոխադարձ միջոցառումներ կազմակերպել՝ մեկ ամսվա ընթացքում երկու երկրներում էլ նմանատիպ նախաձեռնություն անցկացնելու սկզբունքով։

«Նավասարդի» շրջանակում այս տարի անցկացվելու է նաև «Խաղաղության գավաթ» միջազգային խոհարարական մրցույթը։ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ մրցույթը հնարավորություն կտա տարբեր երկրներից ժամանած խոհարարներին մրցելու, մասնագիտական փորձ փոխանակելու և Սիսիանը միջազգային խոհարարական հարթակում ներկայացնելու։

Մամուլյանի խոսքով՝ միայն Իրանից այս տարի փառատոնին կմասնակցի 43 տաղավար։ Նրա գնահատմամբ՝ ցուցանիշը վկայում է միջոցառման ընդլայնվող միջազգային ընդգրկման մասին։

Մամուլյանը նաև ընդգծել է, որ «Նավասարդն» արդեն դուրս է եկել սովորական միջոցառման շրջանակներից։ Նրա խոսքով՝ փառատոնը միավորում է սննդի մշակույթը, արվեստը, խաղերն ու ծիսական ավանդույթները, իսկ դրա հիմքում հայկական ժողովրդական և եկեղեցական տոների մշակութային ժառանգությունն է։

Իրանի փոխդեսպան Թահերիի գնահատմամբ՝ «Նավասարդը» կարող է դառնալ մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ՝ հնարավորություն տալով ներկայացնել երկու ժողովուրդների մշակութային և խոհարարական ժառանգությունը և ամրապնդել նրանց միջև կապերը։

Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի կարևոր նպատակներից մեկն էլ խաղաղության գաղափարի տարածումն է։ Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ՝ հայերն ու իրանցիները մշակույթի և խոհանոցի միջոցով աշխարհին կարող են փոխանցել խաղաղության ուղերձ։

Այսպիսով, «Նավասարդի» հինգերորդ տարում Սիսիանում նախատեսվում է ոչ միայն մշակութային և խոհարարական երկօրյա ծրագիր, այլև երկու քաղաքների միջև համագործակցության նոր փուլ և միջազգային խոհարարական մրցույթի մեկնարկ։

Top news.am