Ձնահոսք Կալիֆորնիայում. 8 դահուկորդ մահացել է
Կալիֆորնիայի Թահո լճի շրջանում ձնահոսք է տեղի ունեցել, ինչի հհետևանքով մահացել է 8 լեռնադահուկորդ, ևս մեկին դեռ որոնում են։ Լեռնադահուկային տուրեր կազմակերպող կալիֆորնիական Blackbird Mountain Guides ընկերությունը հայտնել է, որ 11 լեռնադահուկորդներից և 4 ուղեկցողներից բաղկացած խումբը փետրվարի 15-ից բնակվել է Ֆրոգ լճի մոտակայքում։
«Դեպքը տեղի է ունեցել, երբ խումբը ավարտել էր եռօրյա երթուղին և վերադառնում էր մեկնարկային կետ», – ասված է ընկերության հայտարարության մեջ։
Նևադա շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ ձնահոսքի գոտում հայտնված 11 անձանցից 6-ը փրկվել են երեքշաբթի օրը։ Նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...