Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել». Շոյգու
Հայաստանի իշխանությունների՝ հանրապետության երկաթուղային համակարգի կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու ցանկությունը, չմտածված որոշում է, որի հետևանքով տարիներով ձևավորված համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել». հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Չեմ պատրաստվում գնահատել այլ պետությունների կարողությունները երկաթուղային տնտեսության կառավարման ոլորտում, սակայն կարող եմ վստահ ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային օպերատորին, որը երկար տարիներ արդյունավետ աշխատում է Հայաստանում՝ բավականին բարդ պայմաններում», - նշել է Շոյգուն։
«Վերջերս ես մեկնաբանել էի իրավիճակը՝ կապված միջուկային ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ծրագրերի հետ։ Այսպես ասած՝ դիվանագիտական լեզվով ասած, նման չմշակված որոշումները չե՞ն հանգեցնի նույնքան վտանգավոր փորձարկումների, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի շարքային քաղաքացիները», - հարց է բարձրացրել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ - «Գրեթե երկու տասնամյակի ընթացքում ձևավորված համակարգը կարող է պարզապես մեկ ակնթարթում փլուզվել։ Դրա համար, բնականաբար, որևէ «բարեկամ երկիր» պատասխանատվություն չի կրի։ Հույս ունեմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կառաջնորդվի բացառապես սեփական քաղաքացիների շահերով»։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը